Հակաեկեղեցական քաղաքականություն. «Փաստ»

22 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի անհրաժեշտության մասին։ Հրապարակած ուղերձում նա նշել է. «Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունը) պետք է ազատի Վեհարանը… Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։ Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել «հեղափոխությունը» Հայ առաքելական եկեղեցում՝ համեմատելով այն իր իշխանության գալու՝ 2018 թ. շարժման հետ, երբ պաշտոնից հեռացվեց նախագահ Սերժ Սարգսյանը։

Միջազգային կազմակերպությունները, որոնք պաշտպանում են կրոնական ազատությունները, ավելի հաճախ են մտահոգություն հայտնում Եկեղեցու իրավունքների խախտման կապակցությամբ Հայաստանում։ ԱՄՆ-ում գործող հայկական «Armenian Weekly» պարբերականը Փաշինյանի գործողությունները Եկեղեցու դեմ համարում է «կարմիր գծի հատում»՝ նշելով, որ նման դեպքում նրա իշխանության օրերը հաշված են։

Մեր ունեցած տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կան տարաձայնություններ՝ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Սակայն Փաշինյանը շարունակում է իր կողմնակիցներին համոզել Եկեղեցին քաղաքական վերահսկողության տակ վերցնելու անհրաժեշտության մասին։

Միաժամանակ մի շարք պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ վարչապետի ցուցումով մասնակցում են Եկեղեցու հեղինակությունը թուլացնելու հանրային արշավին։ Մասնավորապես, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 17-ին հայտարարել է, որ կառավարությունը անհրաժեշտության դեպքում կներկայացնի «Վեհարանն ազատելու» «ճանապարհային քարտեզ», ինչպես եղել է «թավշյա հեղափոխության» ժամանակ։

Փաշինյանի քաղաքականությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ընկալվում է որպես փորձ՝ թուլացնել հասարակության մեջ մեծ վստահություն ունեցող կարևոր ինստիտուտը։ Ի վերջո, Եկեղեցին մնում է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ զիջումների քաղաքականությանը ընդդիմանալու գլխավոր կենտրոնը։ Միևնույն ժամանակ, Եկեղեցու վրա ճնշումն ընկալվում է որպես Փաշինյան-Ալիև «խաղաղության պայմանագրի» բանակցությունների ակնհայտ մաս, ինչպես նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման տարր՝ ուղղված հիմնական ընդդիմախոսներին չեզոքացնելուն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...