Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության՝ Հայոց Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից. Թաթոյան

21 Հուլիսի, 2025

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իշխանության եկեղեցահալած քաղաքականության իրական դրդապատճառները և անօրինական բնույթը.

«1. Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց Եկեղեցու՝ ակնհայտորեն օգտագործելով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը և վարկաբեկելով հոգևորականների նույն բառապաշարով անգամ, ինչ անում է ՀՀ վարչապետը:

2. Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության՝ Հայոց Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից. Հայոց եկեղեցին պետք է չեզոքացնել, որպեսզի Հայաստանում «արևմտյան ադրբեջանցիների» բնակեցումը հեշտ լինի։ Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական իշխանությունը, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստանում բնակեցման, իսկ իրականում հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիրը դարձրել է միջազգային օրակարգի հարց՝ անգամ պաշտոնական նամակով հարցը ՄԱԿ-ում առաջ տանելով:

3. Հայոց Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտումով է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ: Ընդ որում, այդ արարքները կատարվում են պաշտոնական կարգավիճակի լիազորությունները կամ իշխանության ազդեցությունն օգտագործելով, հրապարակային եղանակներով, ինչպես նաև իշխանության պաշտոն զբաղեցնող անձանց խմբի կողմից:

4.Գիտակցված պառակտում է հասարակությունը, թշնամացնում է տարբեր մարդկանց իրար հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

5.Թուլացնում է Հայաստանի պետականության հիմքերը՝ վիրավորանքների և անհանդուրժողականության հովանավորչությամբ մեծ վնաս հասցնելով երկրի միջազգային իմիջին: Հայոց եկեղեցին ներկայացնում է՝ որպես բռնության քարոզիչ, այն դեպքում, երբ եկեղեցին մշտապես հանդես է եկել համերաշխության ու խաղաղության կոչերով։ Այսինքն` խոսքն այնպիսի արշավի մասին է, որը բնույթով ոչ միայն հակաեկեղեցական է, այլ հակաքրիստոնեական»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...