Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից․ Սամվել Կարապետյան

21 Հուլիսի, 2025

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի հոդվածի 9-րդ մասը․

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին
Կորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։
Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ։
Պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ փոխարենը ոչինչ չվերցնելով։ Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որպեսզի իբր «ուրիշի շահեր չսպասարկենք», բայց հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնենք բանակցային փաստացի միակ միջնորդ։
Դավաճանել ազգային արժեքներին ու զիջել հակառակորդին ամեն ինչ՝ սպասելով, որ դրա դիմաց կստանան խաղաղության անորոշ խոստում, որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր։ Այն էլ՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր, տեսե՛ք, խաղաղություն եմ բերել։
Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում:
Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», որն իբր տնտեսական օգուտ է բերելու Հայաստանին, բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը դնել վիլայեթացման ճանապարհին։ Երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց, փաստացի «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին։
Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր Հայրենիքն աշխարհի աչքերում։
Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետարքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն:
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով։

Նմանատիպ նյութեր

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից»  հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները»,- գրում է Սամվել դպիր Գրիգորյանը «Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները» վերտառությամբ գրության մեջ։ Որևէ մեկը տեղյա՞կ է՝...

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների հետ դռնփակ ռեժիմով

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների հետ դռնփակ ռեժիմով

Հունիսի 26-ին՝ ժամը 13.00-ին հանդիպում-քննարկում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ։ Հայտարարության մեջ նշվում է՝ «Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած...

Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը

Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Toyota Camry» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության...

Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել

Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը սարսափելի ցնցում է առաջացրել,...

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,-հայտնել է Վահագն...