ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը

18 Հուլիսի, 2025

Տեղի է ունենում Թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի՝ Թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի՝ «Միջանցքի» մասին  գրքի շնորհանդեսը։

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջում գրքի մասին գրել է․

««Միջանցքի» հարցում նոր մանրամասներ․

Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։

Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում «հերթական բարիք»։

Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ։

Իսկ մինչ այդ այսօր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած Middle East Eye պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողությունը.

«Ինչ կլինի, եթե Ամերիկան ուղղակի գա ու ասի. «Լավ, մենք դա կվերցնենք։ Տվե՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։

Middle East Eye-ի մեկ այլ անանուն աղբյուր նշում է, որ միջանցքը բացելու և ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողությանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Մի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում Սյունիքը օկուպացնելուն ուղղված «միջանցք» գործողությունը՝ հիմա նոր փաթեթավորմամբ։ Նպատակը նույնն է՝ ձևավորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարավոր է միայն Սյունիքի գրավմամբ։

Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգավոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում»։

Շնորհանդեսը՝ ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...