Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն. փաստաբան

18 Հուլիսի, 2025

Փաստաբան Ռոման Երիցյանը և հրապարակել է այդ փասթաթղթի լուսանկար՝ կից գրելով

«Ստորև ներկայացնում եմ ռուսալեզու բացառիկ փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Ազգային ժողով ներկայացնելու և ընդունելու պահանջով։  Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։

Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։

Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես այլընտրանք, նախագահն ընդունել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն հռչակագրի՝ այն որևէ իրավական ուժ չի ունենալու և հետագայում ճանաչվելու է անվավեր։ Ուշագրավ է նաև, որ հրամանագրում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիմնավորում (պատմական խայտառակություն) ևս չի նշվել։

Նրանք, ովքեր կարծում են, որ անգամ հրամանագիր կարող էր չընդունվել, տեղեկացնում եմ, որ այս քայլով կանխվել է այն սցենարը, որը կարող էր նմանվել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ծավալված հրապարակային սպանդին։

Ինչևէ. փաստորեն անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի ադրբեջանցի գործընկերները փաստում էին, որ Արցախի լուծարումը հնարավոր դարձավ բացառապես Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու հայտարարություններից հետո։

Շարունակեք հետևել. առաջիկայում հրապարակվելու են նոր փաստաթղթեր, որոնք կբացահայտեն իրականությունը»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը. Գրոնո

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը. Գրոնո

Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցում գրել է․ «Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի...

Եվրոպայում գրանցվել են պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը. Լևոն Ազիզյան

Եվրոպայում գրանցվել են պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը. Լևոն Ազիզյան

2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են...

Այց Եռաբլուր` հայրենիքում Դաշնակցության վերընձյուղման 36-ամյակի առթիվ

Այց Եռաբլուր` հայրենիքում Դաշնակցության վերընձյուղման 36-ամյակի առթիվ

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։ Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և...

Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, գրում է. «Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝...

ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար այժմ հարմար պայմաններ կան․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար այժմ հարմար պայմաններ կան․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ներկայումս կան համապատասխան պայմաններ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Նրա խոսքով՝ երկրի ներսում պահպանվում են համերաշխությունը, ուժն ու միասնությունը։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը վերջին հակամարտությունում...