Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը․ «Իրավունք»

18 Հուլիսի, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ մամուլում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնանկությունը ներկայացվեց որպես իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների ու աշխատանքային ձախողումների հետեւանք, «Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրական պատճառը նրա՝ իշխանական շրջանակներում «տարօրինակ» համարված վարքն է։

Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ Սիմիդյանը Փաշինյանի մոտ կասկածներ է առաջացրել, որ վճռական պահին կարող է չկատարել կամավոր-պարտադիր հրահանգները, շեղվել իրենց գծից։

Հենց այս մտահոգության ֆոնին էլ պետք է դիտարկել Փաշինյանի վերջին ասուլիսը, որն իրականում արտաքին լսարանի համար չէր, այլ՝ յուրայիններին ցույց տալու, թե ամեն ինչ իր վերահսկողության ներքո է։

Սակայն իշխանական շրջանակները նշում են՝ այդ փորձը թիմում հակառակ էֆեկտն է ունեցել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծ, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները՝ ռազմական գործողությունների հարցում

ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծ, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները՝ ռազմական գործողությունների հարցում

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ռազմական լիազորությունների մասին օրինագծին, որը նպատակ ունի սահմանափակել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը։ Այս քայլը գնահատվում է որպես օրենսդիրների արձագանք նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ ինքնուրույն...

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները և դա կանի սեփական ռեսուրսների օգտագործմամբ, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի  տնօրեն Ռաֆայել Գրոսին ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։ «Համաձայնագիրն ունի 60-օրյա...

«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ. «Հետք»

«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ. «Հետք»

Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել...

Լարսը բաց է

Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր...