Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

15 Հուլիսի, 2025

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ  2023-2025թթ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝  զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան ավազանը, որին հարում է նաև Թուրքիան, կլիմայական փոխոխություններից ամենաշատ տուժած տարածքներից մեկն է։

Զեկույցում նշվել է, որ Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ։ Անդրադառնալով տեղումների քանակին՝ նշվում է, որ կան կանխատեսումներ, ըստ որոնց, 21-րդ դարի վերջին տեղումների քանակը կնվազի 30%-ով։

Անդրադառնալով ջրային պաշարներով աղքատ և հարուստ երկրներին՝ տեղեկացվում է, որ ջրային պաշարներով հարուստ երկրները մեկ շնչի հաշվով ունեն 10.000 խմ քաղցրահամ ջուր, մինչդեռ Թուրքիայում այս ցուցանիշը կազմում է մոտ 1.350 խմ.։

Կանխատեսվում է, որ մինչև 2030-ը մեկ շնչի հաշվով ջրի պակասը կնվազի մինչև 1000 խմ ու եթե դա տեղի ունենա, Թուրքիան կդառնա «ջրային աղքատ» երկրներից մեկը։ Այդժամ Թուրքիայի բնակչության կեսը և գյուղատնտեսական հողերի 80%-ը սակավաջրության խնդիր կունենան։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...