ՌԴ շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը աճել է մինչև 85%․ «Սոյուզկոնյակ»

15 Հուլիսի, 2025

Ռուսաստանի շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%՝ 2025 թվականի մայիսի 80%-ի համեմատ։ Այս մասին ասվում է Կոնյակի, սպիրտային խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և Միջազգային կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրության տվյալներով՝ հետազոտված հայկական կոնյակի նմուշների 85%-ը չի համապատասխանում կոնյակի և բրենդի համար նախատեսված պահանջներին, ինչպես նաև ռուսական օրենսդրությանը։ Բացի այդ, 50%-ի մեջ հայտնաբերվել է խաղողի ծագում չպարունակող սպիրտի օգտագործում, ինչպես նշում են փորձագետները, նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։ Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ խախտումներով հայկական կոնյակների բաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, իսկ 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80%։ Այդ ամենը եղել է սահմանային վերահսկողության ուժեղացման շնորհիվ։

«Մենք իրավիճակի աննշան բարելավում ենք արձանագրել, բայց այն կրկին վատթարանում է։ Սա խոսում է այն մասին, որ անբարեխիղճ արտադրողները արագորեն հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցի։ Իսկ հայտնաբերված խախտումների վերլուծությունը վկայում է դիտավորյալ խմբակային գործողությունների մասին, որոնք ուղղված են նախ և առաջ արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը՝ հումքի կեղծման հաշվին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է պատրաստի արտադրանքի սպառողների խաբեության և նրանց առողջության, նույնիսկ կյանքի իրական սպառնալիքի»,- նշել են Սոյուզկոնյակում։

Անտիկոնտրֆակտի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հավելել է, որ խնդիրը լուծելու նպատակով ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները խնդիրը գիտեն և մեզ տեղեկացնում են կոնկրետ լուծումների մասին։ Սակայն մենք արդյունքներ չենք տեսնում։ Ավելին, մեր տրամադրության տակ եղած տեղեկություններով աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակային արտադրանքի ծավալը, այնպես էլ դրա բաժինը մատակարարումների ընդհանուր քանակում»,- հայտարարել է նա։

Հետազոտության արդյունքների հիման վրա «Սոյուզկոնյակը» դիմումներ է ուղարկել Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությանը, Դաշնային մաքսային ծառայությանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին: Կեղծարարության դեմ պայքարի բաժինն արդեն սկսել է համագործակցել վրաց-ռուսական ասոցիացիայի հետ: Ասոցիացիան վրացական կողմին է փոխանցել այն խմիչքները, որոնք Վրաստանի տարածքով ժամանել են Ռուսաստանի Դաշնություն: Այս տվյալներն արդեն օգնում են վրացական իշխանություններին ավելի արդյունավետորեն նույնականացնել պոտենցիալ վտանգավոր բեռները: Վրացական բիզնեսի նախաձեռնությամբ երկրում սկսվել են տարանցիկ բեռների ստուգումները:

Կոնյակի արտադրանքի որակի մոնիթորինգի շրջանակներում վերցվել և ուսումնասիրվել են տարբեր երկրների և տարբեր արտադրողների նմուշներ, այդ թվում՝ տարբեր ապրանքանիշերի 71 նմուշներ ութ խոշոր հայկական արտադրողներից, այդ թվում՝ «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արաքս» կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն գինու գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն թրեյդ» ՍՊԸ-ից, «Շահնազարյանի գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ից, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Սամկոն» ՍՊԸ-ից, «Հայաշի գրուպ» ՍՊԸ-ից: Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի դաշնային մանրածախ առևտրի ցանցերից և հետազոտության համար փոխանցվել են գարեջրագործության, գազավորված ըմպելիքների և գինու արդյունաբերության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտին (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Մ. Գորբատովի անվան սննդի համակարգերի դաշնային գիտական կենտրոնի մասնաճյուղ):

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...