Հերթական անարդյունավետ հանդիպումն է լինելու․ Գեղամ Ստեփանյան 

14 Հուլիսի, 2025

 

Այս պահին արցախցիները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում կառավարության մոտ: Հունիսից դադարեցված է բնակության վարձի աջակցության ծրագիրը: Ակցիա իրականացնող արցախցիներին կառավարության ներկայացուցիչն առաջարկեց կառավարությունում հանդիպեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպման առաջարկի մասին ասաց, որ այդ հանդիպումներն անարդյունավետ են, միևնույն է, չեն լուծվում մարդկանց, ընտանիքների վարձի հարցը: «Այդ հարցը միևնույնն է, չի լուծվում, իրենք մնում են իրենց կարծիքին, հիմա լավ, եթե նորից բարձրացանք նույն բանը ասեն, ի՞նչ օգուտ կլինի»,- ասաց նա:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք հանդիպմանը դեմ չեն, բայց ցանկալի է՝ համապատասխան անձն իջնի այնտեղ, ժողովրդի մոտ:

Գեղամ Ստեփանյանը հավելեց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է եղել՝ մինչև տվյալ անձի, ընտանիքի, մշտական բնակության հարցը չի կարգավորվել, պետք է ստանա սոցիալական այդ աջակցությունը։ Լավ, երկու ամսով ավելացրեցին, հիմա երկու ամսից նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞: Մինչև վերջ ասվածն այն է՝ մինչև որ այդ անձը բավարար կենսապայմաններով ապահովված լինի, դրսում չմնա»։

Ստեփանյանը նշեց, որ իրենք  երբևէ որևէ քննարկումից, հանդիպումից չեն խուսափել, հակառակը՝ միշտ պատրաստակամ գնացել են. «Բայց ժողովուրդ, եթե խոսում ես ու խոսակիցդ քո ասածը չի հասկանում, էլ ի՞նչ խոսես։ Հերթական անարդյունավետ հանդիպումն է լինելու, չգիտեմ, եթե այլ կարծիքներ կլինեն, քննարկենք, կհասկանանք: Հիմա իջել են այս առաջարկն արել, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց Ստեփանյանը:

Ապրես Մարգարյանն էլ առաջարկեց ակցիան ինչպես պլանավորել են, սկսեն, այդ ընթացքում արդեն իրենց դիրքորոշումն էլ կհստակեցվի:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին:...