Հարցուպատասխան՝ արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

14 Հուլիսի, 2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխանի ձեւաչափով տեղեկատվություն է ներկայացրել ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։

Հարց 1։ Եթե հավաստագրի իրացումից հետո կա դրական մնացորդ, կարո՞ղ եմ այդ գումարով ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա։

Պատասխան։ Այո՛, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև կահույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար։ Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող կահույքի և տեխնիկայի (ցանկը կհրապարակվի առաջիկայում) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը կարող եք ուղղել Ձեր դրական մնացորդից մինչև 2 մլն դրամ, որն ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով  կավելանա 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։

Հարց 2։ Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ տուն եմ ձեռք բերել Էջմիածին քաղաքում, որն ընդգրկված է եղել 3 մլն սահմանաչափով բնակավայրերի ցանկում։ Իրականացված փոփոխություններով՝ այժմ այդ քաղաքն ընդգրկվել է 4 մլն դրամ նախատեսող բնակավայրերի ցանկում։ Այս դեպքում՝ արդյոք կարող եմ օգտագործել գումարի տարբերությունը։

Պատասխան։ Այո՛, տվյալ դեպքում հավաստագրով նախատեսված աջակցության տարբերությունը կդիտարկվի իբրև դրական մնացորդ և կուղղվի՝ ըստ իրացման ուղղությունների։

Հարց 3։ Արդյոք կարող եմ հավաստագրի շրջանակում ինձ հասանելիք ամբողջ գումարն ուղղել կառուցապատման համար նախատեսված հողամասի ձեռքբերմանը։

Պատասխան։ Ո՛չ, քանի որ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը, ինչպես նաև հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը չի կարող պակաս լինել հասանելիք աջակցության չափի 80%-ից։

Հարց 4։ Հավաստագրի շրջանակում արդյոք կարող եմ կառուցել անհատական բնակելի տուն՝ առանց լիցենզավորված շինարարական կազմակերպության։

Պատասխան։ Այո՛, եթե շինարարությունն իրականացվի Քաղաքաշինության կոմիտեի կողմից նախապես հաստատված և կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։

Հարց 5։ Եթե ծրագրի շահառու եմ․ կարո՞ղ եմ օգտվել այլ բնակարանային ապահովման ծրագրերից և տուն ձեռք բերել, օրինակ՝ միավորելով երկու ծրագրերի շրջանակում տրամադրված աջակցությունները։

Պատասխան։ Այո՛, կարող եք օգտվել բնակարանային ապահովման այլ միջոցառումներից ևս, եթե դրանք բավարարում են տվյալ ծրագրի հիմնական պայմաններին։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկերին։ Հաղորդվում է, որ Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել...

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում...

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո...

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Համաձայնագրի մանրամասները կհայտարարվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժի երաշխիքների...

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր...