ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

12 Հուլիսի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝ չի ունեցել սկզբունքային համաձայնությունների շրջանակ:

ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը համենայն դեպս արժանի է ուշադրության: Ինչո՞ւ բարձրաձայնել «արագացնելու» կոչ, եթե տեղի է ունեցել հանդիպումը, որը՝ ըստ էության ինքնին ենթադրվում է իբրև «արագացման» քայլ: Թե՞ Բրյուսելը ունի այլ գնահատական և համարում է, որ Աբու Դաբիում ոչ թե տեղի է ունենում արագացում, այլ տեղի ունենում ավելի շուտ և ավելի շատ պրոցեսի տրանսֆորմացիա և շարժ դեպի աշխարհաքաղաքական «գլոբալհարավային» կամ «մեծեվրասիական» ուղղություն, ինչի մասին դիտարկումներ ինքս անում էի դեռևս հանդիպումից առաջ:

Ի դեպ, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու այս օրերին մի քանի հարցազրույցի ընթացքում, ուշադրության արժանի է հանգամանքը, որ հենց Աբու Դաբիի հանդիպմանը «զուգահեռ» Երևանը բարձրաձայնեց Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրության մասին:

Հայ-ադրբեջանական պրոցեսի հնարավոր շարժն իհարկե չի ենթադրելու, որ ԵՄ-ն կմնա խաղից դուրս: Ավելին, դիտարկեմ անմիջական կապ չունեցող, սակայն շատ էական մի հանգամանք եւս: ԵՄ-Ի ու կենտրոնասիական հանրապետությունների միջև մեկնարկել է հակաահաբեկչական պայքարի երկխոսություն: Սա նոր կոմպոնենտ է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունում: Իհարկե, թերևս հարաբերական է, թե ԵՄ-ն ինչ գործնական հնարավորություն ունի այդ կոմպոնենտի մրցակցային բաղադրիչի գործակցի առումով, օրինակ Չինաստանի, Ռուսաստանի, կամ հենց Թուրքիայի ռեգիոնալ ներկայության համեմատությամբ: Բայց, Եվրամիության ջանքը՝ մնալ մրցակցության մեջ, իհարկե ակնառու է, անկախ այդ ջանքի արդյունավետության իրական հնարավորությունից:

Հետևաբար, իհարկե ԵՄ-ն շաարունակելու է մրցակցության մեջ մնալու ջանք գործադրել նաև հայ-ադրբեջանական թեմատիկայի առումով: Բայց, «արագացնելու» մասին ԵՄ ներկայացուցչի արտահայտությունը թերևս իր տողատակում թույլ է տալիս նշմարել որոշակի դժգոհություն Աբու Դաբիի հանդիպումից»:

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...