ԵՀՄՖ-ի նախագահության և սլովակ քաղաքական գործիչների արձագանքը՝ եկեղեցու և նրան սատարող գործիչների դեմ հանցագործությունների շուրջ
Եվրոպայի հայկական միությունների Ֆորումը դիմել է Սլովակիայի նախկին խոշորագույն պաշտոնյաներին, հայտնի քաղաքական գործիչներին , որոնք ժամանակին և ցայսօր, հսկայական գործեր են կատարել ու անգնահատելի օգնություն մատուցել Հայաստանի հանրապետությանը։
Ըստ ԵՀՄՖի նախագահ Աշոտ Գրիգորյանի , այդ գործիչների լավագույն վեցյակը պարգևատրվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի , ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀՀ ԱԺի կողմից բարձրագույն շքանշաններով` հայոց ցեղասպանության բանաձևը Սլովակիայի Ազգային խորհրդում հաստատելու գործին մատուցված ծառայության համար և այնուհետև , պատմության մեջ առաջին անգամ այդ բանաձևին քրեական ուժ հաղորդելու համար , ըստ որի Սլովակիայում արգելվում է Հայոց ցեղասպանության ժխտումը . այն պատժելի է 5 տարվա ազատազրկմամբ ,եթե կատարվել է մտածված և 3 տարի ազատազրկմամբ ,եթե կատարվել է անգիտակցորեն։
Ներկայացնում ենք Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու և նրան սատարող գործիչների դեմ ՀՀ վարչապետի կողմից կազմակերպած հանցագործությունների շուրջ ԵՀՄՖի նախագահության և սլովակ քաղաքական գործիչների արձագանքը և այն դատապարտող պաշտոնական հայտարաևությունները։