ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բան չեմ հասկանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Չհավատացի։ Բայց արի ու տես ՀՀ փոխարտգործնախարարը ևս ասում է, որ Սյունիքով պետք է լինի ինչ-որ արտպատվիրակված ճանապարհ, միջանցք ԱՄՆ վերահսկողության տակ։ Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է։ Հասկանո՞ւմ եք, որ սա Սահամանադրության խախտում է։ Հասկանո՞ւմ եք, որ սա ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ։ Հասկանո՞ւմ եք, որ թուրքերին ձեր ձեռքով Սյունիք եք բերում։ Հասկանո՞ւմ եք, որ բոլշևիկները մեր իսկ անվտանգության համար Սյունիքը մեզ էին տվել։ Նիկոլին 680 հազ ձայն տվածներ, Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Խուրշուչյան, Շիրիմյան, էլ դոգ, էլ Մարության, էլ Մարուքյան, սա՞ էիք ուզում»։
Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքին թիրախավորելու մասին. Գագիկ Ասատրյան
«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․ Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի...





