Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց

9 Հուլիսի, 2025

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման անդամ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի ժամեր անց։ Այս մասին հայտնեցին Սարգսյանի փաստաբանները։

Նրանց խոսքով ծավալուն քննարկումներ են եղել թե՛ հիմնավոր կասկածի և թե՛ խափանման միջոցի վերաբերյալ։ Դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է, հիմքն այն է, որ ի սկզբանե գործը պետք է քննվեր Աջափնյակի դատարանում, սակայն այն մակագրվել է վերոնշյալ դատավորին, ինչում նրանք միտում են տեսել, հաշվի է առնվել նաև այն, որ դատավոր Արտակ Կարապետյանը բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Ըստ գլխավոր դատախազության՝ նա մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու մեջ:

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...