ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ»

9 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին ՔՊ-ական տղամարդկանց ագրեսիվ պահվածքից առավել զարմացրել է ՔՊ-ական կանանց վարքը։ Մեզ պատմեցին, որ նրանք տղամարդուն հատուկ հայհոյանքներ ու անեծքներ են տեղացել, այնպես, որ ոմանք կարկամել եւ, կռիվը թողած, փորձել են պարզել, թե յոթհարկանի հայհոյանքն ում բերանից դուրս եկավ։

Մենք նկատել էինք նաեւ, որ մինչեւ կռիվը՝ Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթի ժամանակ, Հասմիկ Հակոբյանն ու Լիլիթ Ստեփանյանը ծիծաղում եւ տեղից ռեպլիկներ էին անում:

Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՔՊ-ականները նախապես են սադրանքը պլանավորել, որ հունից հանեն կալանքի գնացող Արթուր Սարգսյանին: Եվ վերջին պահին էլ, երբ նա դուրս էր գալիս դահլիճից, նրան «թռնող» անվանեցին, բայց նա նետեց, որ միշտ պայքարել է տղամարդավարի, ինչից հետո Վահե Ղալումյանը թիկունքից հարձակվեց։

Իսկ ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ականները նաեւ «ինքնագոլեր» են խփել` իրար են ճանկռել, Արթուր Հովհաննիսյանի նետած ջրի շիշը դիպել է ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի ճակատին։ Ուշագրավ է, որ այս ծեծկռտուքին դահլիճում անձամբ հետեւում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որն այդպես էլ մինչեւ ուշ երեկո իրավական գնահատականի չարժանացրեց որեւէ մեկի արարքը, այն պարագայում, երբ տեսանյութերից երեւում են բռնություն գործադրողները. Ռուստամ Բաքոյան, Նարեկ Գրիգորյան, Դավիթ Կարապետյան, Արթուր Հովհաննիսյան, Արսեն Թորոսյան, Տիգրան Պարսիլյան, Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան եւ այլք։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...