Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա․ Տիրատուր քահանա Սարդարյան

9 Հուլիսի, 2025

«Հայաստանում վաղուց տեղի է ունենում ոչ թե քաղաքական բանավեճ, այլ բանականության ու բարոյականության բռնաբարություն։ ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված եպիսկոպոսներին, Հայրապետին ու Մայր Աթոռին, վաղուց արդեն հատել են պետականության, բարոյականության ու իրավականության սահմանները»,- գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։

Տեր Տիրատուրը շարունակել է.

«Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե Քրիստոսի տունը «զավթված է հակաքրիստոսների և շնաբարո խմբակների կողմից», և ինքն է առաջնորդելու Մայր Աթոռի «ազատագրումը», ապա սա այլևս քաղաքականություն չէ։ Սա կեղծ մեսիականություն է, բռնապետություն է՝ թագնված ժողովրդավարության դիմակի տակ։

Նման խոսքը ոչ միայն պղծում է սրբություններն, այլ քայքայում է ժողովրդավարության հիմքը։ Երբ «հոգևորական» բառը դառնում է վիրավորանք, իսկ «ազատագրություն»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի նախաբան, պետությունը կորցնում է իր հավասարակշռությունը։

Ի՞նչ է մեր պատասխանն այս վտանգին։

• Եկեղեցին պետք է հստակ խոսի, առանց վրեժխնդրության, բայց աներկբա։

• Սփյուռքը պետք է բարձրացնի իր ձայնը՝ ի պաշտպանություն հոգևոր արժանապատվության։

• Ողջ հայությունը պետք է արթնանա իր խոր քնից, վերլուծի այս ամենը, հետևություններ անի, որպեսզի չկործանենք երկիրը ու գալիք սերունդները տարբերեն ճշմարտությունը քաղաքական պրոպագանդայից։

Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա։ Սա վերջին մաքուր տարածքն է, որը դեռ խոսում է ճշմարտության, սիրո, համերաշխության ու ողորմության լեզվով։ Եվ հենց այդ պատճառով է, որ նրան ուզում են լռեցնել։

Բայց մենք լռել չենք կարող։ Ոչ հանուն իշխանության։ Այլ հանուն սրտերի ազատության, հավատքի արժանապատվության և գործերի սրբության։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...