Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան

8 Հուլիսի, 2025

չեմ ընդունել, օգտվելով իմ իրավունքից՝ ցուցմունք չեմ տվել»,- քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ում նկատմամբ քրեական գործ հարուցելու թույլտվությւոն տվեց ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ՝ հուլիսի 7-ին։

«Առողջական խնդիրներ ունեմ, ինձ զանգահարել-բուժհիմնարկից են հրավիրել այստեղ՝ հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի․ դրա համար եմ ներկայացել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մեղադրանքի մասին հարցին չպատասխանեց՝ ասելով․ «Ես ստորագրել եմ փաստաղթղթի տակ, որն ասում է, որ նախաքննական գաղտնիք չհրապարակել։ Շատ հետաքրքիր փաստաթղթի տակ եմ ստորագրել։ Իրականում ԱԺ ղեկավարության և ամբողջ ՔՊ-ի մասնակցութամբ տարբեր դրվագներ բացահայտել են, էլ չեմ ասում, որ ելնելով իմ առողջական վիճակից, պետք է սա հետաձգեին»։ 

Անդրադառնալով բռնաճնշումներին, ասաց․ «Ոչ միայն իմ նկատմամբ, այլ ընդհանուր առմամբ ՀՀ որոշ արժեքների, հոգևոր արժեքների, որոշ անհատների նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Ես քաղաքական գնահատաան չէի տա, եթե այս գործընթացը, որի շրջանակներում ես ցուցմունք եմ տվել 2018 թվականին, հենց այն ժամանակ էլ որոշում ընդունվեր։ Քաղաքական չէի համարի, եթե այս գործընթացի հետ կապ չունենար իմ գործընկերը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ընդհանուր առմամբ, հետապնդումների շարքը շարունակական է։ Ե՛վ հոգևոր մեր արժեքների նկատմամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, այնպիսի ազգային բարերարի նկատմամբ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, որի իրականացրած աշխատանքները աշխարհասփյուռ են, եկեղեցու կողքին միշտ կանգնած է։

Այն հետապնդումները, որ իրականացվում եեն սրբազանների, պատգամավորների նկատմամբ, քաղաքական ենթատեքստ ունեն»։

Անդրադառնալով այսպես կոչված «ահաբեկչության նախապատրաստմանը», որի վերաբերյալ քրգործով կան կալանավորվածներ, Սեյրան Օհանյանն ասաց․ «Քաղպայմանագիրը պնդում է, որ պլանավորվել է ահաբեկչություն։ Եթե ինչ-որ բան է պլանավորվել է, բացահայտել է ինչ-որ ծառայություն՝ ԱԱԾ-ն, ինչո՞ւ դրա մասին խոսում է ինչ-որ կայք, և կոնտեկքստից կտրված խոսակցություններ ներկայացնում։ Ի վերջո, անմեղության կանխավարկած գոյություն ունի, կապրենք՝ կտեսնենք եղել է ահաբեկչություն, թե չի եղել։

Մեղքերի մեջ թաթախված իշխանությունը մեղավորներ է նշանակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անհատների․ իշխանություն, որը մեր երկիրն ու ժողովրդին բրել է աղետալի վիճակի»։

Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...