Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին. Հատկապես լկտիացել է Ալիևը. Թևանյան

7 Հուլիսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին։ Հատկապես լկտիացել է Ալիևը։
Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների «դուխը» պայմանավորված է ․․․ Նիկոլով։ Այո՛, այո՛, Նիկոլով։
Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլի միջոցով Հայաստանը դարձնում են թուրանական միջանցքի «պռախադնոյ դվոռ»։ Էրդողանը հայտարարում է, որ չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց այժմ այն ավելի ճկուն է այս հարցում։ Թե ինչքան է ճկվել Նիկոլ Փաշինյանը, դժվար չէ կռահել։
Էրդողանը խոսում է «Զանգեզուրի միջանցքից» ու ոչ մի ծպտուն ինքնիշխանիստ Նիկոլից։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վայնասուն կբարձրանար, եթե հանկարծ Ռուսաստանը խոսեր ոչ թե միջանցքից, այլ ճանապարհից։ Միանգամից կոռնային ինքնիշխանիստները։ Իսկ ահա Էրդողանի ասածները լավ են ընդունվում, քանզի ոռնալու հրահանգ ու պատվեր չկա։
Էրդողանին արձագանք չկա։ Փոխարենը բարձր խոսվում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է թուրանական միջանցքի մաս կազմել։ Նիկոլն է ասում։ Դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանն է կլանվելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Ու քանի որ Նիկոլը սեփական կաշվի փրկության դիմաց աճուրդի է հանել Հայաստանը, Էրդողանն ու Ալիևը «դուխովացել» են այնպես, ինչպես 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո «դուխով» շրջափակեցին Արցախը՝ հղում անելով Նիկոլի համաձայնությանը։
Ալիևը հակառուսական գիծ է վերցրել բրիտանաթուրքական, ամերիկյան, իսրայելական և մակրոնական շրջանակների ուղղորդմամբ, բայց եթե չլիներ Նիկոլի դավաճանությունը, ապա շղթան ամբողջական չէր դառնա ու նա ռիսկ չէր անի «արջի» ամորձիների հետ խաղալ։ Հիմա խաղում է, քանզի Նիկոլին, պատկերավոր ասած, «ամորձիներից» կախել է՝ վերջինիս աղմկոտ համաձայնությամբ։
Ալիևին «դուխ» է տվել Արցախի կլանումը։ Մինչև այդ նա Ռուսաստանին էր քծնում։ Հիմա դրա կարիքը չունի, քանզի Արցախը գրավել է, իսկ Նիկոլին՝ գնել։ Արդյունքում ստացվում է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում մնացել է Վրաստանի իշխանությունների ողջամտության հույսին։
Ռուսաստանն առաջ է գնում ուկրաինական ճակատում, բայց նրա դեմ երկրորդ ճակատ են բացում Հարավային Կովկասում։ Հիմա այդ ճակատում արկեր չեն պայթում, փամփուշտներ չեն արձակվում, բայց պատերազմը գնում է այլ մեթոդներով։ Հիբրիդային պատերազմը հենց սա է։
Թուրք-ադրբեջանական խամաճիկ Նիկոլի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, մեր հարգարժան սրբազանների ազատազրկումը, գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքն ու ՀԷՑ-ի խլումն այդ հիբրիդային պատերազմի դրսևորումներից են, որոնք ուղղված են ոչ միայն հայկական ինքնության, Հայաստանի Հանրապետության գոյության, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Վերջինիս ուզում են ամբողջությամբ դուրս մղել տարածաշրջանից, ինչից հետո կենտրոնանալու են Չինաստանի վրա։ Հայաստանին այդ մեծ խաղում հատկացված է մանրադրամի դերը, ինչը Նիկոլն էնտուզիազմով կյանքի է կոչում։
Այս մեծ խաղի զոհ չդառնալու կարևորագույն նախապայմանն իշխանափոությունն է։ Դա, իհարկե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, բայց առանց դրա մյուս հարցերի լուծումն անհնար է»:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...