Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում․ «Հրապարակ»

3 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երեւալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։ Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։

Մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ երեւում է, որ բնակիչների հետ հանդիպումներն ու հանրային միջոցառումները գլխավորում է Բարսեղ Նիկողոսյանը՝ մարդ, որն ամուր դիրքավորվել է ՔՊ-ում՝ կարիերա անելու հեռանկարով։ Բայց հայթաղցի երիտասարդին, բացի իր համագյուղացիներից, գրեթե ոչ ոք չի ճանաչում, որովհետեւ մինչեւ այս պահը ոչնչով աչքի չի ընկել։ Նրա միակ անձնական ձեռքբերումը Հայթաղի գյուղապետարանից Խոյի համայնքապետարան, այնուհետեւ՝ Արմավիրի մարզպետարան անցումն է։

Մինչդեռ Արմավիրի մարզը լավ կադրերի, խարիզմատիկ տղամարդկանց պակաս չունի, սակայն ղեկավարներ են նշանակվում անդեմ, անանուն, սկզբունքներից զուրկ երիտասարդներ, որոնք պատրաստ են հլու-հնազանդ ծառայել տիրոջը։ Տպավորություն է, որ 3 ամիս առաջ մարզպետի տեղակալ նշանակված Բարսեղ Նիկողոսյանը փորձաշրջան է անցնում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին աղոտ պատկերացումներով «պրակտիկանտը» կգոհացնի՞ արդյոք շեֆին՝ կախված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունից, այլ՝ նրա PR-ի ակտիվությունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...