Սրանք կարծեցին, որ Սրբազանին և մեզ ձերբակալելով, կալանավորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը. Լիդյա Մանթաշյան

30 Հունիսի, 2025

Սրբազան Պայքարի տելեգրամյան էջում հրապարակվել է ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից.

«Երբ 1995թ.-ին Գարեգին Ա Վեհափառը ձեռնադրում էր Վազգեն սարկավագ Գալստանյանին, Սբ. Հոգով առաջնորդվելով, նրան անվանակոչեց Բագրատ՝ 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ ՊԱԿ-ի բանտում նահատակված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։

Այսօր՝ Հայոց նորանկախ Հանրապետության պայմաններում, առաջին անգամ արքեպիսկոպոս են ձերբակալում։

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին խորհրդային բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին «հայկական» բռնապետական իշխանությունը կալանավորեց։

Սրանք կարծեցին, որ Սրբազանին և մեզ ձերբակալելով, կալանավորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը, որը ո՛չ մենք ենք սկսել, ոչ էլ մենք ենք ավարտելու։ Սա հայ ժողովրդի պայքարն է։

Սա հավերժական պայքար է՝ հանուն ճշմարտության և արդարության։

Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴ։

Փառք Քեզ Աստված, փառք ՔԵԶ

Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ։

Լիդյա Մանթաշյան

Աբովյան ՔԿՀ, խուց N2»։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...