Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

30 Հունիսի, 2025

Հունիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար: Այս մասին հայտնում է  ՀԱՍԵ Արցախի թեմ-ը։

«Հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և միասին աղոթելու մեր ժողովրդի և հայրենիքի համար:

Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»։

Նմանատիպ նյութեր

Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

  Այս և առաջիկա 40 օրերի թողարկումները սկսելու ենք 6 տարի առաջ այս օրերի ողբերգական իրադարձությունների, հրամցվող պաշտոնական ստերի վերհիշմամբ։ Այսօր սեպտեմբերի 30-ն է. 6 տարի առաջ այս օրը պատերազմ...

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման...

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

«My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում․ ԿԲ-ն զգուշացնում է

Սոցիալական ցանցերում գովազդվում է «My Fin» անունով ընկերություն, որն առաջարկում է 1 հպումով սպառողական վարկեր՝ մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար: ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է՝ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ԿԲ-ի...

«Քարթինգը նաև ճանապարհային անվտանգության դպրոց է»․ մասնագետները՝ սպորտի կարևորության մասին

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

669 անձ, որոնցից 20-ը՝ պրոֆեսիոնալ մարզիկ, զրկված են մարզվելու հնարավորությունից․ Ռոդիոն Կռիլով

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...