Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին․ Արցախի ԱԺ

28 Հունիսի, 2025

Արցախի Հանրապետության Ազգայի ժողովի խմբակցությունների հայտարարությունը․

2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են իշխանության կողմից իրականացվող ցանկացած դրսևորում, որի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, որոնք միանշանակորեն հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և խաթարում են համահայկական համերաշխության և փոխվստահության հնարավորությունը։
Դավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։
2023 թվականին բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվելով Հայաստան՝ Դավիթ Գալստյանը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը՝ մնալով հավատարիմ ժողովրդավարական և ազգային արժեքներին։ Ուստի Գալստյանի գործունեությունն իրականացվել է բացառապես օրինական դաշտում, չի պարունակել և չէր կարող պարունակել որևէ գործողություն, որը կարող էր դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները իշխանությունների քաղաքական մոտիվացված այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին և հայտարարում, որ հետևելու ենք նրա շուրջ զարգացող գործընթացների օրինականությանը՝ պահանջելով դադարեցնել նման քաղաքական հետապնդումների գործելաոճը։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
27.06. 2025թ
Երևան

Նմանատիպ նյութեր

«Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան

«Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Բանակում այսօր եղել է ողբերգական նոր միջադեպ։ Ֆորմալ իմաստով, տեղի ունեցածը բանակում չէ, այլ զորամասից դուրս, ճանապարհի վրա, ոտեղ զինվորներին վրաերթի է ենթարկել բեռնատարը։ Զինծառայողներից մեկը մահացել է։ Բայց, դա բանակում եղած...

Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․ «Մաթեմատիկան ընդդեմ խաբեությունը թրքամետ «Չորրորդ Հանրապետության» համատեքստում կամ ինչպես մի ամբողջ ժողովուրդ «գժի» տեղ դնել։ Հայաստանի իշխանություններն այժմ որոշել են պայքարել նաև մաթեմատիկայի...

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են «Kia EV6», «Kia Forte», «Honda Accord», «Renault Logan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում...

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ «Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը...

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։ Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես...