Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում տեղի է ունենում դատական նիստ՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցով։
Արքեպիսկոպոսի նկատմամբ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին:
Դատարանի բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականներ, բերվել են հարյուրավոր ոստիկաններ։
Իրադարձություններին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...




