Կառավարությունը Գերմանիայից 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա  

26 Հունիսի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար։

Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1 մլն  եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV և փուլ V» ծրագրերի կամ դրանց շրջանակներում կնքվող վարկային պայմանագրերի կնքման և իրականացման հետ։

 

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...