Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մեծ հիվանդասենյակ. Լևոն Ջավախյան

26 Հունիսի, 2025

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անցած դարում ես, երբ ուսուցիչ էի` մի արտառոց երևույթ էի նկատել. բոլոր դասարաններն ընդհանուր առմամբ նմանվում էին իրենց դասղեկներին։ Եթե դասղեկը օիրնապահ էր, կագապահ` դասարանը ևս կարգապահ էր, օրինապահ, եթե դասղեկը փնթի էր, թափթփված` դասարանը ևս թափթփված էր, փնթի, եթե դասղեկը անհավասարակշիռ էր, կռվարար, դասարանը ևս անհավասարակշիռ էր, կռվարար, եթե դասղեկը ինքնատիպ էր, ստեղծագործ, ապա դասարանը ևս աչքի էր ընկնում ինքնատիպությամբ, ստեղծագործ ունակություններով, եթե դասղեկը շեղված էր, ինչ որ բանի վրա սևեռված, ապա դասարանը ևս մթագնած էր, շավիղից շեղված… Եվ այսպես շարունակ։

Առակս զինչ կուսուցանե։

Մենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետը աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթունավտանգ:

Ակամայից շուրջս եմ նայում.

Մեծամասամբ ապրում ենք գերլարված, թերևս պառակտված վիճակում, ջղերը ամենուրեք տեղի են տալիս, խոսքի մեջ գերակշռում է լուտանքն ու հայհոյանքը, մի պարապ բանից հուզվում ենք, դառնում ներվերի կծիկ: Մենք ապրում ենք բաց ջղերով: Արդյոք ո՞վ կերավ մեր ներվերը: Կարծես թե ազգովի գտնվում ենք նույն դասարանում և միևնույն դասղեկի ղեկավարությամբ։ Ավաղ, դասարանը այլևս նման չէ դասարանի։ Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մի մեծ հիվանդասենյակ։ Ուղեղս մթագնում է, սիրտս մորմոքվում, հույզերս խեղդում են միտքս, բանականությունս կամաց֊կամաց տեղի է տալիս:

Մենք ապրում ենք թիվ 6 հիվանդասենյակում»:

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...