Դեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը․ Արմեն Այվազյան

26 Հունիսի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․

«2021թ-ից ի վեր բազմիցս եմ հրապարակավ նախազգուշացրել, որ ՀՀ ընթացիկ վիլայեթացումը՝ պետական ինքնիշխանության համակարգային ապամոնտաժումը հօգուտ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի, բնականաբար ուղեկցվելու է հասարակության դիմադրությամբ և իշխանության լայնածավալ բռնաճնշումներով։ Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թուրքացումը հակասում է հայ մարդու աշխարհայացքին ու հավաքական մտայնությանը՝ նրա ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական շերտերին։ Ազգային օրակարգի քայքայումը և դրա ենթարկումը Թուրքիայի և Ադրբեջանի գաղութատիրական խոսույթներին ոչ այլ ինչ է, քան հիբրիդային պատերազմ հայոց ինքնության և էության դեմ։ Այսօրվա զարգացումները վկայում են, որ իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման՝ նպատակ ունենալով խափանել հայ հասարակության դիմադրությունն առաջիկա ստրկացուցիչ և կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագրերին» ու անհայտ գաղտնի պայմանավորվածություններին։

Դեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։ Խուզարկություններ, ձերբակալություններ, քաղաքական պատվերով մեղադրանքներ, ուղղորդված դատավարություններ, կեղծ քարոզչական արշավներ… ահա սա է Հայաստանի ներկան և, ըստ երևույթին, մոտակա ապագան։ Սակայն իշխանության պատժիչ ռեսուրսը անսահման չէ։ Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Այս ամենը կարող է դառնալ ոչ միայն ներկա իշխանության ավարտի սկիզբը, այլև՝ ազգային պետության վերակերտման նախերգանքը»։

Նմանատիպ նյութեր

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...