Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ, դժվար է ասել․ «Հրապարակ»

26 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-7-ը կմեկնի Տալլին՝ Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք, մասնակցելու Էստոնական մշակութային փառատոնին։

Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ, դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ այս անգամ նրա ղեկավարած պատվիրակությունն այնքան էլ մեծաթիվ չէ, ինչպես նախկին անգամները, եթե չասենք՝ գրեթե կեսը։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը վեց հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է պատգամավոր։

Տեղեկություններ կան, որ ՔՊ-ականներին ասվել է՝ առաջիկա ժամանակներում չբացակայել երկրից․ հնարավոր է ԱԺ արտահերթեր հրավիրեն։ Հուլիսի 1-4-ը առաջին արտահերթն է լինելու, որի օրակարգում Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու նախագծերն են դրված։

Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանն էլ էր Էստոնիա այցելել: Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այժմ Կայա Կալլասն է` Էստոնիայի նախկին վարչապետը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը, Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտահերթ նիստ՝ արտաքին պարտքը 240 մլն դոլարով ավելացնելու համար

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտահերթ նիստ՝ արտաքին պարտքը 240 մլն դոլարով ավելացնելու համար

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անում։ Օրակարգում երկու հարց է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում...

ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico

ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico

ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, այդ թվում՝ հրթիռների արտադրությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է Politico-ն։ Նրանց տվյալներով՝ սահմանափակող միջոցները կգործեն երեք տարի։...

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․ Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ,...

ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT

ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT

Սպիտակ տան վարչակազմը սպառնում է դադարեցնել Ուկրաինային զենքով ապահովող գնումների համակարգի աշխատանքը՝ ստիպելու Կիևին դադարեցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումները։ Այս մասին, հղում անելով եվրոպացի...