Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով։ Ուշագրավ է, որ քրգործը հարուցվել է անհայտ աղբյուրից ի հայտ եկած ինչ-որ թցղթերի հիման վրա, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «հեղաշրջման պլան» և որը պետք է տեղի ունեցած լիներ 2024 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես ՀՅԴ անդամների և «Սրբազան պայքար»-ի աջակիցների տներում։ ՔԿ-ն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին։
Դատաան նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն
Հայկական խոզաբույծների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ, Քիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ...




