Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով. Իշխան Սաղաթելյան

24 Հունիսի, 2025

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․

«Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։

Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են.

ա) առաջիկա բռնաճնշումների և ձերբակալությունների համար պարարտ հողի նախապատրաստում։ Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով։ Նույնը նա արել է 2020 թ. նոյեմբերին՝ հայտարարելով, թե, իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստվում։ Նույն գործելաոճն է եղել Դիմադրության շարժման, Սրբազան պայքարի ժամանակ։ Այնպես որ, սա նորություն չէ։ Նպատակը մեկն է՝ պետությանը և ժողովրդին պաշտպանելու քողի տակ բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանությունը պահելու համար,

բ) ոչ պակաս կարևոր է, սակայն, այս արշավի ձևը։ Այլանդակ վարքագծով և խոսույթով հանրությանը ուղերձ է հղում, որ քաղաքականությունն անբարոյականություն է։ Քաղաքական խոսույթն իջեցնելով այս մակարդակի և բոլորին այս խոսույթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասել՝ բոլորը՝ հոգևորականից մինչև գործարար, նույնն են։ Հանրության լայն շերտերին սրանով փորձ է արվում հեռու պահել քաղաքական գործընթացներից՝ մի կողմից վախ ներշնչելով, մյուս կողմից անսահման զզվանք առաջացնելով։ Իսկ անտարբերությունը պետք է միայն վարչախմբին,

գ) երկրի ներսում փորձում է ձևավորել թշնամական բևեռ, ատելության խոսքով՝ մոբիլիզացնել իր աջակիցներին ու թիմակիցներին։ Միաժամանակ, հարվածելով այն թիրախներին, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաև այս ուժերի օգնությունը ներսում ազգային դիմադրությունը ոչնչացնելու նպատակով

Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որևէ ճնշման։»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...