Իսրայելը կակտիվացնի Ադրբեջանի գործոնը, երբ չկարողանա դիմակայել Իրանին և չկարողանա հասնել զինադադարի․ Արա Պողոսյան

23 Հունիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այն, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, սրանում չկա կասկածի նշույլ։ Սակայն, իրանաիսրայելական անընդհատ փոխակերպվող ռազմական գործողությունների համապատկերում շատերն հարցնում են, թե ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը այս հակամարտության մեջ, և Իսրայելը այս «շախմատային տախտակի ձին» որտեղ և ինչպե՞ս է օգտագործելու։
Կիրառական իմաստով արդեն իսկ Ադրբեջանը այս հակամարտության մեջ է՝ իր տարածքում իսրայելական հետախուզության կենտրոններ արտոնելով, իսրայելական ավիացիայի համար կերոսին և վառելանյութ ապահովելով, իսկ մինչպատերազմական շրջանում՝ թյուրքախոս իրանցիների շրջանում պանթյուրքիաստական գաղափարների տարածում հովանավորելով, ֆինանսական և այլ աջակցությամբ անջատողական շարժումներ խրախուսելով, ինչպես նաև՝ նպաստելով իսրայելական հետախուզության կողմից Իրանում գործակալների հավաքագրմանը։
Բայց սա ամբողջ պատմության մեջ երևի թե ամենաանմեղ մասն է։ Իսրայելը հեռավար մարտերի համար, իհարկե, ունի պոտենցիալ, սակայն ցամաքային գործողությունների համար Իսրայելը չունի բավարար ներուժ, եթե չասենք, որ իրանական ցամքային զորքերը գետնի վրա ունեն առավելություն։ Իսկ դա վտանգ է, մտնել երկարատև և արյունալի մի կռվի մեջ, որտեղից չկա ելք, այն էլ հաղթական։ Հետևաբար Իսրայելը կարիք ունի մահմեդական այնպիսի երկրի, որը կկարողանա դմակայել իսլամական արմատականությանը, որը կընկալվի գոնե առանձին խմբերի կողմից՝ որպես իսլամական աշխարհի մաս, և ունի ուղիղ ցամաքային սահման՝ զորքերի պարենավորման և լոգիստիկ շղթայի ապահովման համար, եթե պատերազմն Իրանի դեմ հանկարծ հասնի նման փուլի։
Սա է պատճառներից մեկը, որ Իսրայելը չի օգտագործում ամբողջ ծավալով իր «շախմատային ձին»՝ այն թողնելով որպես գործողությունների զարգացման պիկի համար անակնկալ։
Թերևս, սրանից բացի, միակ դեպքը, երբ Իսրայելը կակտիվացնի Ադրբեջանի գործոնը, դա այն դեպքն է, երբ զգա, որ չի կարող դիմակայել Իրանին ,և չի էլ կարող հասնել զինադադարի։ Այս դեպքում կբացվի Իրանի համար երկրորդ ճակատ, ինչը կջլատի իրանական ուժերը և հնարավորություն կտա Իսրայելին վերախմբավորել ուժերը։
Ադրբեջանում այս պահին էլ ակտիվ հակաիրանական արշավ է տարվում, ակտիվացվել են ներքին ազգայնական և մոլեռանդ պանթյուրքիստական ուժերը, և այս տեղեկատվական հոսքերը ունեն մի նպատակ՝ անհրաժեշտության դեպքում պատրաստել Իրանի դեմ ռազմական գործողությունների»։

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...