ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին

19 Հունիսի, 2025

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնելով Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակները դիտարկելու մասին։

Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։

«Փոխանակման կետը գտնվում է անմիջապես «Ագարակ» մաքսային տերմինալի շենքում՝ «Արարարատ Բանկի» մասնաճյուղում (24-ժամյա աշխատանքային ռեժիմ)։ Ամենամոտ խոշոր բնակավայրը՝ Մեղրին, գտնվում է սահմանային անցակետից 11 կմ հեռավորության վրա։ Աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն բաց է ՎՏԲ բանկի հայկական մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1), որտեղ ընդունվում են MIR քարտեր, և հնարավոր է նաև փոխանակել արժույթ։ Մեղրիի և Երևանի միջև կանոնավոր ավտոբուսային երթուղիներ չկան։ Մասնավոր միկրոավտոբուսներն ամեն օր մեկնում են Հայաստանի մայրաքաղաք. մեկնումը ժամը 07:30-ին՝ Մեղրիի քաղաքային հրապարակից (դիսպետչեր +374-94-811-718, +374-94-003-462, տեղերը պետք է ամրագրել 1 օր առաջ), տեղի արժեքը 5 հազար դրամ է (13 ԱՄՆ դոլար)»,-նշված է ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանության փոխանցմամբ, «Ագարակ» անցակետից տաքսիները մեկնում են դեպի Երևան, ճանապարհորդության տևողությունը 7.5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայում տեղի համար՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար):

Մեղրիից Կապան կարելի է հասնել նաև տաքսիով (1.5 ժամ ճանապարհ դեպի Երևան, արժեքը՝ 12 հազար դրամ), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ին, իրականացվում է դեպի Երևան կանոնավոր չվերթ (տուրբո շարժիչով, 17 տեղ, արժեքը՝ 20 հազար դրամ, տոմսերի ամրագրման համար՝ հեռ.՝ +374-77-121-272):

«Օրական մինչև 20 ուղիղ չվերթ է իրականացվում Երևանից դեպի Ռուսաստան (Aeroflot, Rossiya, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly one, Shirak Avia և այլն): Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել ռուսական արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների, տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ, որում նաև նշված է, որ ՌԴ քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան արտակարգ իրավիճակների համարին՝ +374-77-495-001 և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...