Չկա հրապարակ, որ կտեղավորի եկեղեցու աջակիցների թիվը․ Քրիստինե Վարդանյան

19 Հունիսի, 2025

Նիկոլ Փաշինայնին ուզում եմ ասել` իսկապես, չեմ պատրաստվում իր այդ բառապաշարով անդրադառնալ գրառումներին ու մտքերին, որ շատ ուզենամ էլ` չեմ կարող, Դուք անմրցելի եք այդտեղ` հատակն անընդհատ ծակելու մրցույթում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Ըստ պատգամավորի՝ այս ամենը նաև իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար: «Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է՝ եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ, ուղղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կպատահի ձեզ հետ, եթե դուք համարձակվեք քննադատել մեզ, համաձայն չլինել մեզ հետ: Այս վախի ուղերձն է փոխանցվում մեզ»,- ասաց նա:

Ապա պատգամավորը հարց ուղղեց՝ օրինակ՝ ի՞նչ կարող եք անել, որ չեք արել: «ՊՊԾ կարող եք կանչել այստեղ` մեզ տանե՞ն, արել եք, բանտեր կարող եք նստեցնե՞լ, արել եք շատերի նկատմամբ: Սրբուհի Գալյանն ո՞ւր է, Սրբուհի Գալյան՝ բանտում քանի՞ ազատ տեղ կա՝ հազար երկու հարյո՞ւր, բոլորին չեք կարողանալու տեղավորել:

Ես դիմում եմ գործարարներին, իմ դիացը նստած մեծահարուստներին՝ վախենալու իմաստը ո՞րն է, դուք կարողանալո՞ւ եք ձեր ունեցվածքը պաշտպանել, ո՞ւր կորան Արևմտյան Հայաստանի մեծահարուստները, ի՞նչ եղավ նրանց հետ, գերազման չունեն անգամ, ուրեմն ինչի՞ց եք վախենում: Ասում եք՝ իբր եկեղեցու դեմ այս ամենն անում եք, քանի որ երդումներ են խախտել, ես ուզում եմ հարցնել՝ Ձեր տված խոստում ու երդում կա՞, որ պահել եք, հայ ժողովրդին տրված, ոչ թե Ալիևին»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե նույնիսկ բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, դա ոչինչ է այն հանցանքների առջև, որը Փաշինյանն ու իր թիմն իրականացրել են: «Մեր ո՞ր մի խնդիրն է կուսակրոնության ուխտի խախտման հետևանք, ուրեմն ինչի՞ եք արհեստականորեն օրակարգ բերել, որ այս հարցերին չպատասխանեք: Մեր Եկեղեցին պետք է իմանա, հիմա ունի ավելի շատ աջակցիներ, քան երբևէ երևի ունեցել է: Այդ աջակիցների թիվը, հրապարակ չկա Հայաստանում, որ կտեղավորի, ու դա է հանրային տրամադրությունը, որովհետև դուք ում հարվածում ու թիրախավորում եք, իր շուրջ մոբիլիզացիա եք ստեղծում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ժողովուրդը Փաշինյանին մանդատ չի տվել

«Ի դեպ»․ Ժողովուրդը Փաշինյանին մանդատ չի տվել

Ի դեպ, Նիկոլ Փաշինյան հնչեցրեց հերթական հայտարարությունը, որով սեփական քայլերի ողջ մեղքն ու պատասխանատվությունը, կոպիտ ասած, գցեց ժողովրդի գրպանը։ «Ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում՝ այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում հունիսի 26-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է...

Տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք․ Արծվիկ Մինասյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Փաստաբաններն անհանգստություն են հայտնել նիստին դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված՝ նշելով,...

ԱՄՆ-ն քննարկում է իր ռազմակայանների տեղափոխման հարցը Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից

ԱՄՆ-ն քննարկում է իր ռազմակայանների տեղափոխման հարցը Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից

ԱՄՆ-ն քննարկում է իր ռազմակայանների մի մասի տեղափոխման հնարավորությունը Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից՝ Մերձավոր Արևելքում նոր ռազմական գործողությունների դեպքում իրանական հարձակումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու համար, հայտնել է Wall Sreet Journal թերթը՝...

Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Փաստաբաններն անհանգստություն են հայտնել նիստին դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված՝ նշելով,...