Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

19 Հունիսի, 2025

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ ստվերում է «America First» կարգախոսի բուն էությունը և ստանում է մի իրավիճակ, երբ «deal maker»-ի մոտ չի ստացվում գործարք կնքել ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Իրանի և Իսրայելի միջև»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա ընդգծում է՝ չմոռանանք, որ Թրամփը պնդում էր, որ իր նախագահության առաջին շրջանում նա որևէ պատերազմ չի սկսել՝ դառնալով այս տեսանկյունից ժամանակի բացառիկ ամերիկյան առաջնորդ:

«Նա կորցնում է հանրային աջակցությունը (ամերիկացիների շուրջ 60%-ը դեմ է ԱՄՆ-ի ներքաշվելուն), և վերջապես՝ Թրամփը պարզապես չի ցանկանում վտանգել այն ամերիկացի զինվորականների կյանքը, որոնք տեղակայված են Իրանի հրթիռների համար հասանելի ռազմաբազաներում։ Բնականաբար, Թրամփը չի գնա ցամաքային գործողության։ Վերջիվերջո փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում ամերիկյան ռազմական գործողությունները Մեծ Մերձավոր Արևելքում առանձնապես դրական արդյունք չեն տվել՝ ոչ ամերիկացիներին, ոչ էլ տեղի բնակչությանը։ Լինի դա Իրաքը, Սիրիան, թե նույնիսկ Աֆղանստանն ու Լիբիան։ Եվ սա Թրամփի հիմնական քննադատությունն է եղել նախկին վարչակազմերի վերաբերյալ:

Սակայն Թրամփը չի կարող նաև Իսրայելին չաջակցել։ Այս պարագայում կստացվի, որ ԱՄՆ-ն չի կանգնում իր դաշնակցի թիկունքում ամենաբարդ պահին։ Սա ևս բացասաբար կանդրադառնա Թրամփի ներքաղաքական իմիջի վրա՝ մանավանդ Եվանգելիստների և ուժեղ ու ազդեցիկ հրեական լոբբիստական շրջանակների և դոնորների շրջանում։ Իհարկե Թրամփը վերընտրվելու իրավունք չունի, սակայն նրան թիմակից իրավահաջորդ է հարկավոր հետագայում հետապնդումներից խուսափելու համար:

Միաժամանակ, ամերիկացիների 72%-ը կարծում է, որ Իրանը ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիք է։ Սա նույնպես կարևոր գործոն է։ Վերջիվերջո, առանց ամերիկյան ծանր ռմբակոծիչների՝ անհնար կլինի հարվածել Իրանի ամենապաշտպանված միջուկային ենթակառուցվածքներին։ Իսկ եթե Թրամփը դա չանի, ապա այս պատերազմը գլոբալ առումով անիմաստ կդառնա։

Եթե Թրամփը ունենար «ոսկե միջինը» ընտրելու հնարավորություն, նա, իհարկե, այդպես կվարվեր։ Սակայն ամերիկյան նույնիսկ մեկ ռմբակոծչի ուղիղ ներգրավվածությունը Իրանը համարելու է պատերազմ ԱՄՆ-ի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ երկարատև պատերազմը Թրամփին բացարձակ պետք չէ:

Սրանք Թրամփի մտահոգությունների չնչին մասանբաժինն են միայն և նա ընտրել է ռազմավարական սպասումը՝ փորձելով խուսափել ներքաշումից այնպես, ինչպես փորձում էր Ռուզվելտը 2-րդ և Ուիլսոնը 1-ին աշխարհամարտերի ժամանակ, երբ պատերազմները ԱՄՆ հողի վրա չէին»,-գրում է նա։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...