Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել ․ Գառնիկ Դանիելյան

18 Հունիսի, 2025

Էդ ինչի՞ց եք տենց հրճվում, գիտեք՝ բարոյական հարցեր կան․ ամեն ինչն, ի վերջո, որ սկիզբ ունի, ունի նաև ավարտ, իշխանությունն էլ, և այս ամենը պատմություն է դառնալու։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երկու ամիս է՝ չեք կարողանում բեռնատարի վարորդների հարցը լուծեք։ Ինձ մոտ դեժավյու է. Արցախի իրադարձություններն եմ հիշում, էլի ժպտում, ուրախանում էիք, տառապանք, ապրումակցում չենք զգում ձեր կողմից, նույնը Կիրանցի իրադարձությունների ժամանակ։ Ուշքի եկեք։ Պետք չէ ղեկավարին այդքան քծնել․ վաղը, մյուս օրը, եթե Նիկոլ Փաշինյանը մոլի կրոնական դառնա, սաղդ կսկսեք խաչակնքվել ու եկեղեցուց տուն չեք գնա։ Խոսում եք եկեղեցիների չուլանացման մասին, ձեր պատասխանատվության տիրույթում ինչքա՞ն եկեղեցիներ կան, որ անբարեկարգ վիճակում են։ Պարոն Փաշինյան՝ Ալիևին հարց չեք տալի՞ս, օրինակ՝ 300 եկեղեցիներն ինչի՞ եք քանդում, ավերում։ Օրինակ՝ Բերձորի եկեղեցին քանդում, ավերում են»,- նշեց նա։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին՝  Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Էդ մարդն իր խոսքում ընդամենը իր սատարումն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Նույնը ես եմ ասում․ պարոն Փաշինյան, հուսով եմ՝ sms չեք գրում, չէ՞, որ իմ հետևից էլ գան։ Էդ մարդու խոսելուց հետո ստեղից sms-ն գնում է ու չի անցնում մի քանի րոպե՝ այդ մարդը քրեակատարողական հիմնարկում է։ Ուժեղ արդարադատություն է, միջազգային ստանդարտներին էլ համապատասխանում է ու համապատասխանում։ Հո դատախազություն չէ՜, հո ոստիկանություն չէ՜։ Ո՞ւր է ԱԱԾ պետը, չկա ԱԱԾ պետը, որովհետև շոու չի արել, չի տապալել, ասֆալտ լիզել չի տվել։ Դա՞ է ձեր արդարադատությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...