Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա. «Իրավունք»

18 Հունիսի, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծած եւ կալանքի տակ հայտնված նույն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի անվան շուրջ աղմուկը ոչ միայն չի դադարում, այլ գնալով էլ ավելի ուշագրավ մանրամասներ են ջրի երես դուրս գալիս:

Ինչպես փոխանցում է «Իրավունք»-ի աղբյուրը, Ռազը «թռփոշացել» էր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո: Վերջինս Ռազին այնքան է թեւ տվել, որ թուրը աջ ու ծախ կտրում էր՝ նշանակումներ էր անում, աշխատանքից հեռացնում՝ առանց հիմնավոր պատճառների եւ այլն: Բանը նույնիսկ հասել էր նրան, որ Շենգավիթի «ցարի բոգ» իրեն հռչակած Ռազի քայլերի մասին Արայիկ Հարությունյանը ստիպված էր լինում չզեկուցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի «Մուրադը չկատաղեր»: Բայց, արի ու տես, որ Մուրադն էլ, այսինքն՝ Փաշինյանը, չգիտես ինչպես, իմանում է ու ավելի կատաղում, ընդ որում՝ ոչ միայն Ռազմիկի վրա, այլ նաեւ նրա հովանավոր Արայիկի:

Նույն աղբյուրի կարծիքով՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարական գրելու դիմումը եղել է հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Սակայն, գնանք դեպքերի ակունքներ. գաղտնիք չէ, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում կա «թայֆա» ասվածը ու Ռազն Արայիկի «թայֆից» էր: Եվ նրա անպարտելիության զգացողությունն այն աստիճանի էր հասել, որ լինելով թաղապետ՝ իրեն իրավունք է վերապահել զանգել եւ, այսպես ասած, «օտչյոտ» պահանջել Շենգավիթի վերընտրված ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանից եւ մի երկու թարս ապտակ հասցրել՝ իբրեւ թե իրեն հայհոյելու համար: Դե ՔՊ-ական Տիգրանն էլ միամիտ տղա չի եղել ու նախապես հեռախոսի տեսախցիկը միացրած է գնացել՝ այդ ամենը ֆիքսելու համար: Ասում են, որ Ռազն այնքան բարկացած է եղել, որ Տիգրանին պահել է իր կամքին հակառակ՝ փակ սենյակում, որը եւս քրեական հոդված է:

Ի դեպ, իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Արայիկ Հարութունյանի օրերն էլ են հաշված. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ կուլ չի տալիս այն, որ իր մեջքի հետեւում գործողություններ են եղել եւ այդ մասին իր աշխատակազմի ղեկավարն իրեն չի զեկուցել: Թե իրականում Նիկոլն ումից ինչ մուռ է հանում, այս օրերին ՔՊ-ում ամենաքննարկվող հարցն է, բայց այն, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ դեռ շատերին կզոհի նա՝ հանուն իր աթոռի, արդեն ակնհայտ է ու աներկբա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...