Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար

15 Հունիսի, 2025

Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչի։

Ըստ նրա՝ Իսրայելի հարձակման նպատակն է խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Արաղչին ասել է, որ Իրանը կդադարի հարվածներ հասցնել Իսրայելին, եթե նա դադարեցնի իր ագրեսիան Իրանի դեմ։ Ըստ նրա՝  Օմանում չեղարկված բանակցություններում Թեհրանը ցանկանում էր ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել միջուկային գործարքի։

Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում, հայտարարել է արտգործնախարարը։

Նմանատիպ նյութեր

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

Գաղտնի նկարահանումներ իրականացնող մենեջերը հետախուզման մեջ է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես...

Փոխանակ քաղաքացիների շահերը պաշտպանեն, զբաղված են ընդդիմադիրներին հետապնդելով․ Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և մասնավորապես մեր գործընկերներից Անդրանիկ Գևորգյանը տեսանյութում ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված...

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը ահաբեկչություն որակել։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։ Արդարադատության նախարարը չի բացառել, որ հրկիզման հետևում կանգնած են եղել...

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս չկա: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը։ «Դեռ վերջնական համաձայնություն չկա այն մասին, թե...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում ,...