Արաղչին մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Իսրայելի հարձակման համար հիմքեր նախապատրաստելու մեջ

14 Հունիսի, 2025

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույց է անցկացրել և խիստ քննադատության ենթարկել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային ու Ֆրանսիային։

Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Արաղչին նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որի հեղինակներն են նշված երկրները, հիմք են ստեղծել Իսրայելի համար՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։

«Աբբաս Արաղչին քննադատել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի կողմից վերջերս ընդունված բանաձևը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ, որն առաջարկվել էր «եվրոեռյակի»  և ԱՄՆ-ի կողմից։ Իրանի ԱԳ նախարարն այս փաստաթուղթը անվանել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ սիոնիստական ​​ռեժիմի թշնամական գործողությունների արդարացում և հիմք»,- նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։

«Միջուկային օբյեկտների վրա հարձակումը անօրինական է և արգելված է միջազգային իրավունքով։ Միջազգային հանրությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել սիոնիստական ​​ռեժիմին այս վտանգավոր և աննախադեպ հանցագործության համար։ Իսրայելի թշնամական գործողությունները Վաշինգտոնի ուղղակի աջակցության հետևանք են, Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդավորված բանակցությունները շարունակելը մի իրավիճակում, երբ  սիոնիստական ​​ռեժիմը  բարբարոսություն է իրականացնում, նպատակահարմար քայլ չէ»,- ըստ Իրանի ԱԳՆ հաղորդագրության, ընդգծել է Աբբաս Արաղչին։

Նմանատիպ նյութեր

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին...

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։ Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ «Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...