Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները․ «Փաստ»

14 Հունիսի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք:

Սա՝ եթե ընդհանրացնելու լինենք ընդհանուր գաղափարը: Կարճ ասած՝ խոսքը «բանակից փողով ազատվելու» դրոշման ստացած օրենսդրական փաթեթի մասին է, որի անվանական նախաձեռնողը քպական Հայկ Սարգսյանն է, և որին կողմ է կառավարությունը: Բայց խնդրահարույց և հանրության կողմից ծաղրական և կոշտ արձագանքների արժանացած նախագիծը «ճյուղային» հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ. անհրաժեշտ էր 6 «կողմ» ձայն, քվեարկությամբ պարզվեց՝ 5 «կողմ» է, իսկ հանձնաժողովի քպական անդամներից մեկն էլ… «ձեռնպահ» քվեարկեց:

Դրանից հետո մթնոլորտն ավելի շիկացավ: Փոխադարձ կսմթոցներ հնչեցին հենց քպականների միջև: Կարելի էր երկար հետևել այդ «աչք շոյող» իրարուտոցուն, բայց այստեղ հետաքրքիր են նաև այլ հանգամանքներ: Նախ՝ բանից պարզվեց, որ իրենք՝ քպականներն էլ կամ նրանց մի որոշակի մասը այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում անել, բացի այն, որ ուզում են օրինականացնել կաշառակերությունը:

Պարզվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպական քարոզչությունը ստում են (մեծ նորություն չէ, իհարկե), երբ հայտարարում են, թե «համակարգային կոռուպցիա չկա»: Այդ քարոզչական թեզը շարունակաբար հերքում է հենց օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը, երբ հետևողականորեն հայտարարում է, որ անխտիր բոլոր հարուստների զավակները այս կամ այն կերպ խուսափում են պարտադիր զինծառայությունից: Ավելին, նա նշեց, որ չի տեսել, որ որևէ հարուստի զավակ պատերազմում զոհված լինի։ Նա պարզ հայտարարեց, որ եթե նախագիծը չընդունվի, կասկածի տեղիք է լինելու, որ բանակի և բժշկական հանրույթի միջև փոխհամաձայնեցված կոռուպցիոն սխեմաներ են գործում։

Այսինքն, փաստացի բավականին թափանցիկ ակնարկներ արվեցին առ այն, որ հիշյալ օրինագծի ընդունումն արգելակելու նպատակը առաջիկա զորակոչի ընթացքում ինչ-ինչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն տալն է: Բնականաբար, կարող են նաև հակադարձ մեղադրանքներ հնչել, որ խնդրահարույց օրինագծի ընդունմանը ձգտող շրջանակներն էլ իրենց որոշակի շահերն ունեն: Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել՝ հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ ներկայացված է այն աստիճան «հում» և անհեթեթ նախագիծ, որ նույնիսկ քպականների մեջ են գտնվել անձինք, որոնք դա հասկանում են և դեմ են դրան, որքան էլ որ դա զարմանալի հնչի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածուն, որին կալանավորել էին ընտրություններից չորս օր առաջ, այսօր մահացել է կալանավայրում։ Նրա դեմ արդեն հրապարակային արշավ էր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք օրենքներում տեղի են ունենում փոփոխություններ և լրացումներ

  Ազգային Ժողովում տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի  և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգն՝ այստեղ։ Մանրամասները՝ ուղիղ...

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

Երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ. ո՞վ է պատասխան տալու. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը գրում է. «Արդեն առնվազն երկրորդ ընդդիմադիր գործիչն է մահանում անազատության մեջ։ Հարց է առաջանում՝ արդյոք նրանք այսօր ողջ չէի՞ն լինի, եթե դատարանները նրանց նկատմամբ նույնքան մեղմ գտնվեին, որքան երեկ Գյումրիում թմրանյութի...

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն, հաշվի առնելով միջազգային լարվածությունը, անհրաժեշտ է ավելացնել կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգումը։ Այս...

Քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար պայքարը պետք է լինի առաջնահերթություն. փաստաբան

Քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար պայքարը պետք է լինի առաջնահերթություն. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հատկապես ծանր է գիտակցել, որ Արսենի կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն հարյուրավոր դարձած քաղաքական կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության: Ինքս ափսոսում եմ, որ այս կալնավորման դեպքով որևէ...