Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել. «Հրապարակ»

13 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի»․ հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։

Որոշ հարցումներից եւ զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած ՔԱՄ-ը` համակարգող խումբը ձեւավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը: Հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձեւավորեն եւ լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ։

Եվ շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը` հույս ունենալով, որ հանրությանն այնքան «կգժվացնեն», որ կհաջողվի կաթողիկոսին «մերժել», նրա նյարդերը` Սերժ Սարգսյանի օրինակով, տեղի կտան, եւ նա դիմում կգրի` կգնա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...