Պետք չի մի քանի կոպեկ փող բերեն տան, թող վարկերը սառեցնեն․ այգեգործ

12 Հունիսի, 2025

Մոտ երկու շաբաթ առաջ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տեղացած առատ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր այգեգործական տնտեսություններին։

Այգեգործ Արսեն Գինոսյանը Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կարկուտի՝ իրեն հասցրած վնասը, իր հաշվարկով, մոտ 4 միլիոն դրամ է կազմում։ Մոտավորապես այդքան էլ Գինոսյանը գարնանը վարկ է վերցրել բանկից՝ հույսով, որ լավ բերք կստանա, կվաճառի, վաճառքից ստացած գումարով վարկը կմարի, բայց, ինչպես ինքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, սպասվելիք բերքը կարկտահարվեց և իրացման համար անպիտան դարձավ։

Նեղսրտած է Գինոսյանը։ Ասում է՝ գյուղացին իրեն անտեսված է զգում։ Այգեգործը պետությունից ֆինանսական աջակցություն չի ակնկալում, հորդորում է վարկերը սառեցնել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք»․ Վարդանյանը մեջբերեց Մաթևոսյանին

  «Որ այս դահլիճում հայեցի խոսք հնչի, այսօր ուզում եմ մարգարիտներ շաղ տալ։ Հրանտ Մաթևոսյանից։ Զուտ մեջբերումներ «Ես ես եմ» էսսեներ-հարցազրույցներ գրքից»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ ամբիոնից մեջբերումներ...

Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Թուրքիայի մի շարք քաղաքներում նոյեմբերի 17-ի առավոտյան գործողություններ են իրականացվել փաստաբանների, ընդդիմադիր լրատվամիջոցների և քուրդ քաղաքական գործիչների դեմ։ Դիարբեքիրում ձերբակալվել են մի շարք քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Քուրդիստանի սոցիալիստական...

Միրզոյանն ու Կոսը  քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...