Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսե Հակոբյան

6 Հունիսի, 2025

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«ՀՀ խոտանած իշխանությունը, հայատյաց տրամաբանությամբ գործող վարչախումբը գործում է համակարգված ու փուլային գործողությունների ծրագրով։

Հայակործան իշխանությունը 2018-ից ի վեր ոչ թե սոսկ ձախողումներ է ունեցել, այլ հետևողականորեն քանդել է հայոց պետականությունն ու ինքնությունը․

1. Փաշինյանի սադրիչ, պառակտող և իրականությունը խեղաթյուրող քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին, որն առ այսօր կանգ չի առել։ Նա հրապարակավ համոզում էր, որ ինքն է այն «փրկիչը», որը «հաղթելու է», այնինչ պատերազմը սկսվել էր նախապես հայտնի և կանխատեսելի սցենարով։ Արդյունքը՝ հազարավոր զոհեր, գերիներ, Արցախի ռազմական ու քաղաքական կազմաքանդում։

2. 2022-ին նա Պրահայում հրապարակային ճանաչեց Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, նպաստելով ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, այնուհետ հայաթափմանը։ 2023-ի սեպտեմբերին՝ Ալիևի ագրեսիայի պահին, Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց, չհայտարարեց վտանգ կամ դիմադրություն։ Դա ոչ թե սխալ էր, այլ գիտակցված չեզոքացում, որի արդյունքում Արցախը հայաթափվեց։

3. Անհայտ սկզբունքներով քարտեզների շուրջ բանակցությունների արդյունքում Սյունիքի տարբեր համայնքների տարածքներ փոխանցվում են Ադրբեջանին՝ առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ որևէ ժողովրդավարական մեխանիզմի։ Նորագույն դեպքն է՝ երկու անչափահասների հայտնվելը թշնամու վերահսկողության տակ՝ բաց սահմանների և պետական վերահսկողության բացակայության հետևանքով։

4. Այդ ամենին զուգահեռ՝ գրոհ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով վարկաբեկել Վեհափառին անձնական մեղադրանքներով։ Սա պետականազրկված հանրույթում վերջին հենասյան՝ եկեղեցու հեղինակության դեմ մարտ է։ Մինչ երեխաներ են գերեվարվում, նա խոսում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտից և շնորհավորում ադրբեջանին բայրամի կապակցությամբ։

5. Փաշինյանն իր թիմի միջոցով ակտիվ քարոզ է իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ծույլ, պահանջատեր, «գողացված Հայաստան» տերմինով խեղաթյուրելով պատմական արդարությունը։

Ցանկացած քաղաքական ուժ, մտավորական, հոգևոր, հասարակական շերտ պետք է ընդունի՝ հայկական պետականությունը գտնվում է կազմաքանդման ծրագրի վերջին փուլում։

Մեր առաջնահերթ քաղաքական օրակարգը պետք է լինի՝

1. Արժեհամակարգային քաղաքական վերաիմաստավորում՝ Արցախով, Սյունիքով, Հայ եկեղեցով ու պետական սահմաններով։

Արժեքները չեն կարող երկրորդական լինել, երբ պետականությունը հարձակման տակ է։

2. Պետականության վերականգնում՝ խորհրդարանական, համաժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանության փոփոխության միջոցով։

Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ, որում գերակշռում է ոչ թե ընդդիմադիրությունը փաշինյանին, այլ ազգային օրակարգի հավատարմությունը։

3. Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի վերակենդանացում։

Չնայած պարտադրանքներին՝ սա իրավական, ոչ թե ընդամենը ուժային խնդիր է։ Քաղաքական կամքով սա կարող է վերադառնալ օրակարգ։

4. Սյունիքի սահմանազերծման գործընթացի արգելակումը՝ հանրային ճնշման, իրավական վերլուծությունների, փաստահավաք աշխատանքի միջոցով։

Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա։

5. Հայ եկեղեցու հեղինակության պաշտպանություն՝ որպես պատմական ինքնության հենասյուն։

Քաղաքական դաշտը պարտավոր է ուղիղ պաշտպանել Վեհափառին՝ ոչ անձի, այլ ինստիտուտի պաշտպանության համատեքստում։

6. Արցախցիների իրավունքների պաշտպանություն՝ ներսում և դրսում։

Բռնի տեղահանված արցախահայության հարցը պետք է լինի ներքաղաքական ու միջազգային քաղաքական օրակարգի մշտական մաս։ Դա նաև վերադարձի իրավունքի կենսունակության հիմքն է։

Այս պահին մեր պայքարը իշխանության դեմ չէ միայն։

Սա քարոզչական, քաղաքական և հոգևոր դիմադրության անհրաժեշտություն է՝ պետականության փրկության համար։

Պետք չէ սպասել սցենարի ավարտին։ Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին։ Ճանաչել դա՝ նշանակում է սկսել ճիշտ գործել։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...