Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում․ «Հրապարակ»

6 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում, եւ ՔՊ-ում խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները: Մանավանդ տեսավ, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում: Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգեւոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ՝ տեսանյութեր, եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։

Թեեւ չի բացառվում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն՝ մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով «վախ տարածել»։ Ի դեպ, օրեր առաջ ԵՊՀ ուսանողության հետ հանդիպումից հետո ուսանողներից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, թե հատուկ ծառայություններին հրահանգ է տվել՝ Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիաներ իրեն տրամադրեն, մի բան, որի իրավունքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի, եւ ուրիշի անձնական կյանքի մասին` պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի արարք է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...