Պայմանավորվածությունը տեքստի շուրջ տեղի է ունեցել, ստորագրությունը՝ դեռ չէ․ Միրզոյան 

5 Հունիսի, 2025

Խաղաղության պայմանագիրը իսկապես շոշափելի ձեռբերում է և նույնիսկ չստորագրված վիճակում, միայն փաստի արձանագրմամբ իսկ, որոշակիորեն բարձրացրել է Հայաստանի անվտանգության աստիճանը։ Այս մասին հունիսի 5-ին՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եկավ մի պահ, երբ մենք գիտակցեցինք, որ բանակացությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ցանկալի արդյունքներ և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված էական ձևակերպումները, և այդ պատճառով մենք հայտնել են վերջին առաջարկի շուրջ մեր համաձայնության մասին։ Ցանկացած բանակցություններում վերջում մեկը ասում է՝ լավ էս վերջին ասածդ ընդունելի է, և այդտեղ տեղի է ունենում պայմանավորվածություն։ Մեր դեպքում պայմանավորվածությունը տեքստի շուրջ տեղի է ունեցել, ստորագրությունը՝ դեռ չէ, բայց հուսանք առաջիկայում դա էլ կլինի»,- ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին։

Միրզոյանը խոսեց նաև ԵՄ անդամակցության մասին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Բրյուսելին Եվրոպական Միությանն անդամակցելու դիմում չի ներկայացրել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...