Ինչպե՞ս արմատապես մեղմել թոշակների խնդիրը․ Գևորգ Դանիելյան

4 Հունիսի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ինչպե՞ս արմատապես մեղմել թոշակների խնդիրը:

Նախ, մենք ունենք թոշակառուների հսկայական քանակ, ինչը ոչ միայն արտագաղթի, ժողովրդագրական այլ զարգացումների, այլև անհեռատես օրենսդրական քաղաքականության արդյունք է: Հարկ է, մասնավորապես, բոլոր տեսակի հատուկ պետական ծառայության օրենսդրական ակտերից անհապաղ հանել կենսաթոշակի հիմք համարվող տարիքային սահմանափակումները: Օրինակ, ի՞նչ տրամաբանությամբ են ոստիկանության կրտսեր խմբում ծառայությունը դադարեցնում 55 տարեկանում, միջին և ավագ խմբում՝ 58 տարեկանում և այլն: Սա հավասարապես վերաբերում է մյուս ծառայություններին: Ծառայությունը դադարեցնելու հիմքը պետք է լինի ոչ թե նվազ տարիքը, այլ կոնկրետ անձի առողջական վիճակը:

Նշված անհիմն օրենսդրական քաղաքականության արդյունքում՝ 1) արդեն կարճ ժամանակում ունենում ենք տասնյակ հազարների հասնող արհեստական թոշակառուներ, ընդ որում՝ համեմատաբար բարձր կենսաթոշակով, քանի որ խոսքը հատուկ պետական ծառայողների մասին է, 2) զգացնել է տալիս փորձառու կադրերի պակասը և դրական «հիշողության» իսպառ բացակայույթունը, 3) կտրուկ վատթարացնում ենք երիտասարդ կադրերի աշխատատեղերի հարցը, քանզի դրանք, հաճախ նաև ոչ ֆորմալ հիմքերով զբաղեցնում են թոշակի անցած փորձառու մասնագետները (մեզանում նոր աշխատանքի դիմած ցանկացած մեկից ստաժ են պահանջում) և այլն: Սա դեռ խնդրի մի չնչին ասպեկտն է:

Հարգելիներս պետք չի «կախարդական փայտիկ» փնտրել, ուղղակի հարկ է համալիր ու համակարգված գործել, անլուծելի խնդիրներ չկան …»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր...

ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդումների խնդիրը․ Արամ Վարդևանյան

  Այս անգամ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ գնահատականը իսկապես տարբերվող էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ...

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»

Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Գրում է...

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...