Իգդիրում կրկին հնչել են Հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջներ. Վահե Դավթյան

2 Հունիսի, 2025

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքին կրկին հնչել են Հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջներ:

Երևույթն ինքնին նոր չէ:

Հայկական «խաղաղ ատոմը» ավանդաբար հանդես է գալիս մի շարք թուրքական կառույցների քննադատության թիրախ, որոնք փորձում են ներկայացնել կայանը որպես տարածաշրջանի համար բնապահպանական սպառնալիքի աղբյուր։ Միևնույն ժամանակ, անտեսվում են ինչպես կայանի տեխնիկական վիճակի, այնպես էլ դրա միջազգային վերիֆիկացման վերաբերյալ ակնհայտ փաստերը։

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ և բազմիցս ենթարկվել է ինչպես կանոնավոր ստուգումների, այնպես էլ մասնագիտացված սթրես-թեստերի։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի 2023 թ. այցը Հայաստան հաստատեց, որ կայանը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան։

Դրանում կենտրոկան է «Ռոսատոմ»-ի դերը:

Ռուսական պետական կորպորացիայի շնորհիվ իրականացվեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածավալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև առնվազն 2036 թ.: Արդիականացումը թույլ տվեց ոչ միայն բարձրացնել կայանի անվտանգության մակարդակը, այլև համապատասխանեցնել այն էներգաարդյունավետության և կայունության նոր պահանջներին։

Ակնհայտ է, որ էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը»:

Նմանատիպ նյութեր

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում փաստացի տեղի է ունենում մասնավոր սեփականության, առհասարակ՝ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք՝ սարկա՞զմ է։ Ամենևին: Դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ...

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին...

Ֆինանսների նախարարի մասով  հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս,...

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է...

Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»

Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների...