Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

2 Հունիսի, 2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված իրավիճակը։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի համար:

Ռուսական կողմից ընդգծվել է, որ պատկան մարմինները վարում են առավել մանրակրկիտ հետաքննություն և մոտ ժամանակներս արդյունքները կհրապարակվեն: Մեղավորներն անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կկրեն իրենց արժանի պատիժը։

Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում ՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել․ Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի ուղերձը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձն է։ Եվ դիմավորում ենք այն՝ կանգնած մեր անկախության դեմ օրեցօր սաստկացող մարտահրավերների, ներքին և արտաքին սպառնալիքների դեմ։ Երբ պետությունը...

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ «Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում»,- ասված է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը

  Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։ Այս առիթով տեղի է ունենում բաց հանդիպում-քննարկում «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով՝ իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ասում են՝ Արցախը մերը չէ, բա Հայաստանի սահմաննե՞րը․ ի՞նչ եղավ մեր հայրենիքի հետ՝ մաս-մաս անջատում, տալիս են․ զոհվածի մայր

Ասում են՝ Արցախը մերը չէ, բա Հայաստանի սահմաննե՞րը․ ի՞նչ եղավ մեր հայրենիքի հետ՝ մաս-մաս անջատում, տալիս են․ զոհվածի մայր

«Շատ վիրավորված եմ ամեն ինչից՝ կյանքից, իշխանությունից. ի՞նչ եղավ մեր հայրենիքի հետ, ո՞ւր ա մեր հայրենիքը, մաս-մաս անջատում են, տալիս։ Ցավը խորն է, որն այս օրերին ավելի է խորանում, այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր տղերքի արյունով պահած հայրենիքը»,-...

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն...