Ինչու է գռեհկացման ագրեսիվ քարոզ տանում Նիկոլ–Աննա զույգը. Անդրանիկ Թևանյան

1 Հունիսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան ոչ կոռեկտ բառապաշարով գրառումներին:

«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ձախողվել ու տապալվել են բոլոր ոլորտներում: Հիմա փորձում են քաղաքական բանավեճի մեջ առաջ մղել ձևը և հետ մղել բովանդակությունը, որովհետև բովանդակային դաշտում ասելիք չկա»,- ասել է Թևանյանը և ընդգծել, թե ինչու են նրանք նման ձևակերպումներով և հատկապես հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա:

«Այս օրերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որին Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է արձագանքեր, որպեսզի իր հավատարմությունը ցույց տար Ալիևին և նրանից շարունակեր մուրալ խաղաղության փաստաթուղթ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողով էր տեղի ունեցել, որի ընթացքում Գարեգին երկրորդի շուրթերից հնչել էին ձևակերպումներ՝ Արցախի, ադրբեջանական ագրեսիայի և հայ ռազմագերիների դատավարության հետ կապված, որը դուր չէր եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեին: Փաշազադեի խոսքերը որպես ցուցում ընկալեց Նիկոլ Փաշինյանը և հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա՝ ցույց տալով իր հավատարմությունը Ալիևին»,- նշել է Թևանյանը և հավելել, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հակադրվել՝ ոչ թե նրա մակարդակին իջնելով, այլ նրան պետք է մղել լուսանցք, թողնել, որպեսզի այդ մարգինալ բառապաշարով ինքն իր հյութի մեջ եփվի, և դրան հակադարձել բովանդակային խոսքը, չմտնել անձնական վիրավորանքների տիրույթ:

Նմանատիպ նյութեր

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...

ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»

ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են 10 մարզի 19 համայնքում, այդ թվում՝ Լոռու Ստեփանավանում, որն իշխանությունների, հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի և Արփի Դավոյանի համար կարևոր է։ Թերթի համաձայն, ՔՊ-ն հունիսի 7-ին այստեղ պարտվել է...

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. «Փաստ»

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնասյունը իշխանությունների իրական տարանջատումն է, անկախ արդարադատությունը և հանրային ինստիտուտների փոխադարձ հակակշռումը։ Երբ պետական ապարատն ու օրենսդիր համակարգը ծառայեցվում են մեկ քաղաքական ուժի կամ...

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

Բերդ համայնքի նախկին ղեկավար լցակայաններն են փակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա...