Այն, ինչ գրել է Աննա Հակոբյանը խոսում է իր հոգեկան վիճակի մասին. «Հրապարակ»

31 Մայիսի, 2025

Հրապարակը գրում է․ Արդեն մի քանի շաբաթ է ինչ վարչապետի կինը թիրախավորում է տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, նրանց անվանում՝ էշ, ոջիլ, տգետ և այլն, իսկ երեկվանից արդեն Աննա Հակոբյանն իր ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հատեց հերթական կարմիր գիծը, մտնելով մարդկանց անկողին՝ սեռական կյանք: Իշխանական զույգը մասնավորապես գրում այն մասին, թե ով ում քեռակնոջ հետ սեռական հարաբերություն ունեցավ, իսկ այսօր էլ Աննա Հակոբյանը անդրադարձել է լրագրող Բորիս Մուրազիին, մասնավորապես նշելով. «Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգեւորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։

«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Մուրազիից՝ վարչապետի կնոջ գրառման մասին: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի մեղադրանքներին ասաց. «Այստեղ ավելի շատ մեկնաբանելու բան ունեն հոգեբույժները, բայց որպես ՀՀ քաղաքացի կասեմ, որ անկեղծ մեծագույն ցավ եմ ապրում մեր ժողովրդի համար, թեպետ երբեք չեմ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ամոթալի եմ համարում, որ անգամ ապօրինաբար իշխանությունը զավթած անձի կինը, թեկուզ ոչ փաստաթղթավորված ունի նման վարքագիծ», — ասում է լրագրողը:

Հարցին՝ չե՞ք դիմելու դատարան՝ զրպարտության համար, Աննա Հակոբյանը Ձեզ մեղադրում է սարսափելի արարքների մեջ, Բորիս Մուրազին նկատեց. «Լինում են մարդիկ, որ այնքան են հեղինակազրկված, այնքան ամոթ է իրենց հետ գործ ունենալը, որ անգամ կարող են քեզ հահոյել, սակայն դու դրան չես ցանկանում պատասխանել, քանի որ ամոթալի է այդ մարդկանց հավասարվելը: Գործ ունենք սարսափելի անմակարդակ մարդկանց հետ: Այն, ինչ գրել է Աննա Հակոբյանն աբսուրդ է, հերթական զրպարտությունը, որը խոսում է իր հոգեկան վիճակի մասին: Բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ Հայաստանում կա՞ն այնպիսի դատարաններ, որոնց արժե վստահել: Տարիներ առաջ, երբ մեր խմբագրության վրա հարձակում եղավ, երբ ինը հոգով հարձակվեցին մեզ վրա, անգամ նրանցից մեկը՝ զինված էր, ես անգամ այդ դեպքում ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացրել, ինչու, որովհետև այդ մարդիկ եկել էին Նիկոլ Փաշինյանի պատվերով, Նիկոլի ոստիկանությունն ի՞նչ պետք է աներ Նիկոլի դեմ: Որպես լրագրող ես շնորհակալություն եմ հայտնում Աննա Հակոբյանին, տասնյակ անծանոթ մարդիկ հենց այդ գրառման տակ իրենց աջակցությունն են հայտնում ինձ, իսկ Աննա Հակոբյանը մի քանի տասնյակ հարյուրավոր ամոթանքի խոսքեր է ստանում և հետո նա իմ էջի դիտողականությունը բարձրացրեց: Ես նրան ապացուցելու որևէ բան չունեմ, ուղղակի ցավում եմ, որ այս կինը դաստիարակում է աղջիկ երեխաներ, որոնք վաղը մայրեր են դառնալու, իրոք մեծ ցավ եմ ապրում այդ երեխաների համար: Նա ասել էր, որ իր գրառումների բովանդակությունը իրենց տանը վաղուց են քննարկում, այսինքն՝ այս մարդիկ տանը նստած դոմփելու, միասեռ սեռական հարաբերությունների ու մանկապղծության մասին են ողջ օրը խոսում, սրանից վատ ախտորոշում չի կարող լինել: Նման ընտանիքներ բոլոր հասարակություններում էլ կան, սակայն քիչ հասարակություններ են նման ընտանիքների վստահում պետության կառավարումը: Իմ անձը ի՞նչ է, այս մարդիկ ավելի վատ բաներ էլ են արել, Արցախ են հանձնել, հայ ժողովրդին հասցրել են այս վիճակին, երանի թե նրանց միակ վատ արարքը մեր նվաստ անձերը թիրախ դարձնելը լիներ, եթե Արցախը ադրբեջանական տարածք համարելու համար սրանց դատի չենք տվել, միթե արժե՞ իմ մասին գրառում անելու համար դատի տալ», -խոսքը եզրափակեց Բորիս Մուրազին:

 

Նմանատիպ նյութեր

Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Հեգսեթ

Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Հեգսեթ

Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք այս մարտը մինչև վերջ կհասցնենք, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «Մեր մարտիկները պայքարել են իսլամական կրոնապետության դեմ, որը գրեթե կես դար շարունակ մահ է ցանկացել մեզ և ողջունել է սեպտեմբերի 11-ի...

Բաքվի դատավճիռները սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը․ Գեղամ Մանուկյան

Բաքվի դատավճիռները սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝...

«Լեզուդ չլիներ․․․»․ Իր օրոք երեխաները մեծանում են անգրագետ, մեղադրում է նախկիններին․ «Կարճ ասած»

«Լեզուդ չլիներ՝ ագռավները աչքերդ կհանեին» հայտնի հայերեն ասացվածք է, որը նշանակում է, որ մարդը շատախոս է, զավզակ և իր խոսքի, պատասխանելու, ֆռացնելու ունակության շնորհիվ դուրս է գալիս դժվար իրավիճակներից...

Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են․ Ոսկան Սարգսյան

Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բնապահպանի տուն» ՀԿ-ն տեսանյութեր է հրապարակել Դիլիջան ազգային պարկի ու Իջևանի անտառներում ապօրինի մեծ հատումների մասին։ 2019թ․ ամռանը, երբ փայտի բիզնեսով զբաղվողները Իջևանում բողոքի գործողություններ էին անում, Ն․...

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդամենը 6 հարց է

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդամենը 6 հարց է

Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել...