«Զրոյից» մարդիկ տնով-տեղով, ընտանիքով, ազգուտակով հանկարծ դարձել են մեծահարուստներ․ «Փաստ»

29 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որն այն ժամանակ բառիս բուն իմաստով փոթորկել էր հանրությանը: Չնայած՝ ինչո՞ւ միայն այն ժամանակ, հետագայում դա յուրատեսակ թևավոր խոսք դարձավ: Նա մասնավորաբար ասել էր, թե բիզնեսի համար խելք պետք է, իսկ, այ, քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ՝ նկատի ունենալով, որ շատ պատգամավորներ գնում են ԱԺ ու փաստացի ոչինչ չեն անում:

Այն ժամանակ շատերը քննադատեցին, ոմանք ծիծաղեցին, ոմանք համաձայնեցին: Բայց ոչ մեկս չգիտեր, որ հետո լինելու է 2018 թիվը, մանիպուլ յացիայով փիառվող Փաշինյանը, նրա ՔՊ-ն: Հատկապես՝ ՔՊ-ն: Ու հիմա, որ նայում ես Փաշինյանի շրջապատը, վերոմեջբերյալ արտահայտությունը երևակվում է որպես համարյա թե… մարգարեական: Չէ, այնպես չէ, որ այն ժամանակ օդից էր վերցված այդ արտահայտությունը, այն ժամանակ էլ կային «օդիոզներ», անհասկանալի կերպարներ, բայց, դե, դա զանգվածային բնույթ չէր կրում: Իսկ հիմա՞…

Տեսեք, ԱԺ-ում տաքուկ նստած են մեծամասամբ կյանքի ու գործունեության ընկալելի հետագիծ չունեցող, որոշ դեպքերում՝ կիսատ-պռատ կրթությամբ կամ այն չունեցող, ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող, նրա «sms»-ներով ԱԺ ամբիոնին մոտեցող ու շեֆին դուր գալու մրցույթի մեջ մտնող, խորհրդարանի դահլիճում իրենց փողոցային խուլիգանի պես պահող մարդիկ, ովքեր կոպերֆիլդյան հրաշքով դարձել են պատգամավոր: Մեծ մասը դասական իմաստով քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ կարող զբաղվել, պարզապես կոճակ սեղմողների բազմություն է, որը բացարձակ անիմաստ կերպով հարկատուների հաշվին ահռելի աշխատավարձեր ու ոչ պակաս պարգևավճարներ է ստանում: Ոչինչ չանելու, միայն վնասելու պարգևավճարներ:

Ու գրեթե «զրոյից» մարդիկ տնով-տեղով, ընտանիքով, ազգուտակով հանկարծ դարձել են մեծահարուստներ: Ընդամենը յոթ տարում: Մինչդեռ հեղափոխություն կոչվածի օրերին մարդիկ կարծում էին, որ իշխանության են եկել ազնիվ, համեստ հագուկապով, հասարակ, ժողովրդի հոգսը հասկացող, ժողովրդի մեջից բուսնած մարդիկ, բայց դարձան ժողովրդից կտրված, մերօրյա յուրահատուկ նոր «բդեշխներ» և «օդիոզախումբ»։

Դառը «մարգարեություն» էր, իրոք. քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Փաստորեն, հարստանալու համար էլ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...