Ալեն Սիմոնյանի խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը․ Մետաքսե Հակոբյան

27 Մայիսի, 2025

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին։

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը պաշտոնական դիրքորոշման հերթական հստակեցումը կատարեց՝ ի նպաստ Ադրբեջանի։ Գործնականում միայն ՀՀ իշխանությունն ու Ադրբեջանն են քարոզում, որ Արցախի որևէ ինստիտուցիոնալ գործունեություն սուվերենության խախտում է։ Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահը փաստացիորեն ստանձնում է այն նարատիվը, ըստ որի  Արցախի ինքնակառավարման ցանկացած փորձ դիտարկվում է որպես սադրանք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։

Արցախցիների ինքնակազմակերպման փորձերը՝ լինի խորհրդարանական ընտրություններ, նախագահի ընտրություն, թե հանրաքվեներ, ոչ թե պատերազմական պահանջներ են, այլ՝ ինքնորոշման իրավունքի դրսևորումներ։

ՀՀ Սահմանադրությունը հստակ ձևակերպում ունի՝ ՀՀ-ն աջակցում է Արցախի անվտանգությանն ու ինքնորոշման իրավունքի իրագործմանը։ Ալենի խոսքը հակասում է այս սկզբունքին, ինչը կարող է ներքաղաքական մակարդակում դիտարկվել որպես Սահմանադրական արժեքների խախտում։

Նրա խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը։

Սիմոնյանի հայտարարությունը պետք է գնահատել որպես պետական արժանապատվության և արտաքին քաղաքականության ինքնիշխանության նահանջ։ Հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում ո՛չ ազգային համախմբմանը, ոչ էլ Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Այն նաև բացահայտում է ՀՀ իշխանությունների քաղաքական պատասխանատվության բացակայությունը։

Այսպիսի դիրքորոշմամբ ՀՀ ԱԺ նախագահը պառակտում է, խթանում քաղաքական ապամոբիլիզացիա և տեղաշարժում պետական օրակարգը՝ ի վնաս ազգային շահերի։

Հ. Գ. Իսկ Արցախի Ազգային Ժողովը, կառավարությունը պաշտպանվողի կեցվածքը պիտի փոխի քաղաքական նախաձեռնության դիրքորոշման։

Ոչ թե միայն պիտի հերքի հնչող մեղադրանքները, այլ պիտի մերկացնի դավադիր լեզուն և քաղաքական տրայեկտորիան։

Ոչ թե միայն պիտի պնդի իր իրավունքը, այլ պիտի հակադրվի հանձնվող իշխանությանը՝ որպես ժողովրդի շահերի դավաճան»,- սոցցանցի իր էջում գրել է Մետաքսե Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն,– այս մասին հայտնում են  օդանավակայանից։ Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի...

Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ դերակատարություն, մյուս կողմից` սպառնում են, եթե իրենց հետ չհամաձայնի. Քրիստինե Վարդանյան

Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ դերակատարություն, մյուս կողմից` սպառնում են, եթե իրենց հետ չհամաձայնի. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ընդդիմության հասցեին հնչեցրած հայտարարություններին. «Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից` քանի որ մեր հետ համաձայն չեն,...

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տռղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ինչից դրդված գնացել է...